Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 3 տարի առաջ - 21:01 09-04-2023

Իջեցրեք վարագույրը, կատակերգությունն ավարտված է․ այսօր կատակերգակ Ֆրանսուա Ռաբլեի հիշատակի օրն է

Ֆրանսուա Ռաբլեն Վերածննդի դարաշրջանի ֆրանսիական գրականության նշանավոր դեմքերից է, խմբագիր, բժիշկ։ Նա է հեղինակել Վերածննդի շրջանի երգիծական ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Գարգանտյուա և Պանտագրյուել» վեպը։ Գրականագետ Միխայիլ Բախտինը նրան համարել է ժամանակակից եվրոպական գրականության հիմնադիրներից մեկը։

Այսօր Ֆրանսուա Ռաբլեի հիշատակի օրն է։



Ֆրանսուա Ռաբլեն ամենայն հավանականությամբ ծնվել է 1494 թվականին ֆրանսիական Շինոն քաղաքում։ Նա մեծացել և դաստիարակվել է փաստաբանի ընտանիքում։ Մանուկ հասակում նրան կրթություն ստանալու համար ուղարկել են Ֆրանցիսկյան վանք։

Այստեղ Ռաբլեն ուսումնասիրել է հին հունարեն և լատիներեն, բնագիտություն, բանասիրություն և իրավագիտություն։ Սակայն Ֆրանսուայի հետազոտությունը դժգոհություն է առաջացրել օրդենի ներկայացուցիչների մոտ։ Մասնավորապես, նրանց դուր չէր գալիս, որ նա ուսումնասիրում էր հունարեն գրքեր, որոնք կարող էին զարգացնել նրա մեջ ազատ մտածողություն։



Կլիմենտ VII-րդ պապի թույլտվությամբ Ռաբլեն իրավունք է ստանում գնալ Մալլեզայի բենեդիկտյան վանք, որտեղ նրա նկատմամբ ավելի քմահաճ վերաբերմունք էր ցուցաբերվում: Հետագայում Ռաբլեն լքել է վանքը՝ ցանկանալով բժշկական կրթություն ստանալ համալսարանում։

Կենսագիրները նրան անվանում են հումանիստ, բժիշկ, իրավաբան, բանասեր, հնագետ և աստվածաբան, որը ունակ է արտահայտել խորը մտքերը պարզ և հեգնական ձևով։

Երգիծաբան գրողի գլխավոր զենքը ծիծաղն էր։ Նրա «Գարգանտյուա և Պանտագրյուել» վեպը ծաղրում է մարդկային մի շարք արատներ՝ չխնայելով կառավարությանն ու եկեղեցուն։



Այս վեպում Ռաբլեն հեգնանքով խոսում է եկեղեցու անսահմանափակ զորության, ինչպես նաև վանականների տգիտության մասին։ Նա վառ կերպով նկարագրում է կաթոլիկ հոգեւորականության բոլոր թերություններն ու մեղքերը, որոնք զանգվածային բողոքի պատճառ են դարձել Ռեֆորմացիայի գագաթնակետին։

Մտածողն ուներ երկու ապօրինի զավակներ՝ Օգյուստ Ֆրանսուան և Ժունին, որոնց ծագումն օգնել են օրինականացնել նրա հովանավորներին։ Հայտնի է, որ նա ոմն Ժաննայից ուներ մեկ այլ ապօրինի որդի՝ Թեոդուլոսը։ Տղան մահացել է վաղ մանկության տարիներին։

Հետաքրքիր է, որ Ռաբլեն «ախորժակը ուտելիս է բացվում» հայտնի արտահայտության հեղինակն է։



Մահվանից մոտ մեկ տարի առաջ Ռաբլեն ինքնակամ հեռացել է միաբանությունից՝ առողջության վատթարացման պատճառով։ Ֆրանսուա Ռաբլեն մահացել է 1553 թվականի ապրիլի 9-ին։ Մահվան ստույգ պատճառը հայտնի չէ։

1553 թվականին մահամերձ Ֆրանսուա Ռաբլեի վերջին խոսքերն էին. «Իջեցրեք վարագույրը, կատակերգությունն ավարտված է»:



Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան