Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 3 տարի առաջ - 23:42 17-11-2022

Մեր ինքնության վերադարձը. այսօր Գարեգին Սրվանձտյանցի ծննդյան ու հիշատակի օրն է

Հայ հոգևորական, բանասեր, բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանցը ծնվել է նոյեմբերի 17-ին՝ 1840 թվականին, Վանի վիլայեթում՝ Օսմանյան կայսրությունում։ Աշխատել է «Արծուի Վասպուրական», Մշո Սբ․ Կարապետ վանք, «Արծվիկ Տարոնո» և Կենտրոնական վարժարանում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև ավարտել է Վարագա վանքի Ժառանգավորաց դպրոցը, որտեղ էլ նշանակվել է ուսուցիչ։ 1862 թվականին եղել է Ժառանգավորաց վարժարանի տնօրեն, իսկ 1863-65 թթ․ եղել է «Արծվիկ Տարոնո» նորաբաց երկշաբաթաթերթի խմբագիր։

Խրիմյան Հայրիկի հետ, որպես նվիրակ և քարոզիչ եղել է հայոց զանազան գավառներում և նկարագրել է հայ ժողովրդի կյանքն ու կենցաղը, միաժամանակ նկարագրել ազգային ծեսերը, սովորույթները և հավատալիքները։ 1886 թվականին Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, նշանակվել Տրապիզոնի, այնուհետ՝ Տարոնի վիճակավոր առաջնորդ, միաժամանակ՝ Մշո Սբ․Կարապետ վանքի վանահայր։ Նրա հայրենասիրական եռանդուն գործունեությունը հարուցել է սուլթանի դժգոհությունը, որպես անբարեհույս անձ՝ պատրիարքի հրամանով պաշտոնազրկվել է և ուղարկվել Կ․ Պոլիս, որտեղ խիստ հսկողության պայմաններում աշխատել է քարոզիչ, Կենտրոնական վարժարանի ուսուցիչ, վարել կրոնական ժողովի ատենապետի պաշտոնը։

Գարեգին Սրվանձտյանցի «Գրոց ու բրոց»-ը (1874) ավանդությունների ու զրույցների ժողովածու է, որի հավելվածում տպագրված է «Սասնա ծռեր» էպոսի իր հայտնաբերած ու գրառած առաջին պատումը՝ «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։



Էպոսը մեր ինքնության կարևորագույն սյուներից մեկն է։ Ազգագրության և հնագիտության բնագավառում կատարած բեղմնավոր գործունեության համար ընտրվել է Պետերբուրգի Կայսերական հնագիտական ակադեմիայի պատվավոր անդամ։

Գ․ Սրվանձտյանցը վախճանվել է 1892 թվականի նոյեմբերի 17-ին Կոստանդնուպոլսի Սբ․ Փրկիչ ազգային հիվանդանոցում, ծանր ու երկարատև հիվանդությունից հետո։ Հովհաննես Թումանյանը նրան համարել է «մեր անուշ, հայրենախոս բանաստեղծը», իսկ նրա գրքերն էլ համեմատել է բուրումնալի ծաղկեփնջերի հետ:

«Մի Աբովյան կամ մի Սրվանձտյանց,- գրել է նա,- կենդանի ծաղիկներից են կազմում իրենց փնջերը, որոնք ինչպես էլ կապված լինեն, միշտ հոտավետ են ու հրապուրիչ»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել