Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:27 06-04-2023

Արթուր Այվազյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական հետապնդում է. փաստաբան

Խոսքը վերաբերվում է նրան, որ Արթուր Այվազյանը համացանցում ելույթ էր ունեցել և խիստ քննադատել էր իշխանությանը` տեղի ունեցող դեպքերի հետ կապված։ Ընդ որում ելույթը տեղի էր ունեցել անմիջապես մեր զինվորներին թուրքերի կողմից դաժանաբար ծեծի ենթարկելուց հետո և նրա հուզական, խիստ քննադատական ելույթն ուղղված էր իշխանության կոնկրետ այն անձանց, ովքեր պատասխանատու էին դրա համար։ Եվ այդ առիթով հարուցվեց քրեական գործ` շինծու մեղադրանքով, արհեստական վկաներով։

Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արթուր Այվազյանի փաստաբան Արա Զաքարյանը` մանրամասնելով, թե ինչի համար է հարուցվել քրեական գործը։

«Բայց ամենակարևոր հանգամանքները մոռացան, որ թեև խուլիգանության համար մեղադրանք են առաջադրել, որը համացանցում որպես այդպիսին խուլիգանություն դրսևորվել չի կարող, որովհետև համացանցը չի կարող հանդիսանալ հասարակական վայր։ Երկրորդը` գործով հետազոտման ապացույցներով հաստատվեց, որ չկա օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմը խուլիգանության։ Արթուր Այվազյանի ելույթն իր կարծիքն ազատ արտահայտելուն էր ուղղված և դրա համար ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական հետապնդման»։

Փաստաբանը նշեց, որ նախաքննական ցուցմունքները իրականությանը չեն համապատասխանում բացարձակապես և ընդգծեց, որ Արթուր Այվազյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական հետապնդում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ