copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:33 05-04-2023

Հանրային գնումների վերահսկողության շրջանակն ընդլայնելու նպատակով ՊՎԾ- ին հատկացվել է 10 լրացուցիչ հաստիք

Հայաստանի Հանրապետության վարչապետի սույն թվականի ապրիլի 4-ի թիվ 369-Ա որոշմամբ Պետական վերահսկողական ծառայությանը հատկացվել է 10 լրացուցիչ հաստիք, որոնք տրամադրվելու են Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչությանը՝ պետական կառավարման համակարգի մարմինների և դրանց ենթակա պետական հիմնարկների կողմից իրականացվող գնումների գործընթացների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը մեծացնելու նպատակով
Այս մասին տեղեկացրին ՊՎԾ-ից:

Ծառայության կողմից իրականացվել է էլեկտրոնային գնումների ARMEPS/PPCM համակարգում զետեղված՝ 2022 թվականի ընթացքում կնքված գնման պայմանագրերի վերաբերյալ վերլուծություն, որի արդյունքների համաձայն՝ 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունում իրականացված հանրային գնումների ընթացակարգերի ընդհանուր թիվը կազմել է 23.799, որոնց շրջանակներում կնքվել են շուրջ 406,6 մլրդ ՀՀ դրամ արժեքով գնման պայմանագրեր:

Վերոնշվածի համատեքստում պետք է փաստել, որ 2022 թվականի ընթացքում՝ սահմանափակ ռեսուրսներ ունենալու պարագայում, Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության մասնագետների կողմից ընտրանքային կարգով՝ ռիսկայնության և մի շարք այլ չափորոշիչների համադրման միջոցով, իրականացվել են շուրջ 3.100 գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերի վերլուծություն, որի շրջանակներում փոփոխության են ենթարկվել թվով 168 գնման ընթացակարգերի հրավերներ: Ընդ որում, իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքների հիման վրա միայն 2022 թվականին նախաձեռնվել են թվով 11 քրեական վարույթներ և արձանագրվել են շուրջ 1,18 մլրդ ՀՀ դրամի խախտումներ:

Լրացուցիչ 10 հաստիքների ներգրավման շնորհիվ հնարավորություն կընձեռնվի Ծառայության համապատասխան մասնագիտացված ստորաբաժանման կողմից հնարավորինս վերահսկելի դարձնել պետական մարմինների կողմից իրականացվող գնումների գործընթացները: Հարկ է նկատել, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այլ պատվիրատուների (ՓԲԸ, ՊՈԱԿ և այլ կառույցներ) կողմից կազմակերպվող գնումների նկատմամբ առաջնային հսկողությունն իրականացվում է պետական մարմինների ներքին հսկողական ռեսուրսների հաշվին, որի նկատմամբ վերահսկողությունը, ըստ անհրաժեշտության, իրականացվում է Ծառայության կողմից: Ընդ որում, պետական կառավարման համակարգի մարմինների մակարդակում գնումների գործընթացների նկատմամբ հսկողությունն իրականացվում է նաև ներքին աուդիտի օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հիմնականում արտապատվիրակված աուդիտորական ընկերությունների կողմից:

«Միևնույն ժամանակ, հարկ է փաստել, որ ներկայումս Ծառայության կողմից աշխատանքներ են իրականացվում հանրային գնումների գործընթացների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն սահմանելու համար անհրաժեշտ՝ որոշակի ընտրանքային մեթոդաբանության, ռիսկերի գնահատման համակարգի ներդրման և լրացուցիչ ինստիտուցիոնալ գործիքակազմերի մշակման ուղղությամբ՝ համագործակցելով շահագրգիռ պետական գերատեսչությունների և ոլորտի փորձագիտական շրջանակների հետ:

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը»,- նշում են ՊՎԾ-ից։ ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան