Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:30 03-04-2023

Ֆինլանդիան ապրիլի 4-ին կդառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ֆինլանդիան ապրիլի 4-ին Բրյուսելում կայանալիք դաշինքի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը։ Այս մասին Ստոլտենբերգն ասել է այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Հաղորդվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա ապրիլի 4-5-ը։

«Սա պատմական շաբաթ է։ Վաղը մենք կողջունենք Ֆինլանդիային որպես ՆԱՏՕ-ի 31-րդ անդամ՝ դարձնելով Ֆինլանդիան ավելի անվտանգ, իսկ մեր դաշինքն՝ ավելի ուժեղ։ Վաղվանից Ֆինլանդիան կդառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

Ֆինլանդիայի նախագահականը նույնպես հաստատել է այս տեղեկությունը՝ հայտնելով, որ ապրիլի 4-ին երկիրը կդառանա ՆԱՏՕ-ի անդամ։ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու դաշինքին անդամակցելու պաշտոնական արարողությանը, որը տեղի կունենա ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։

Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար դիմել էին դեռևս նախորդ տարվա մայիսին, և վերջիններիս դիմումը հաստատվել է դաշինքի անդամ բոլոր երկրների կողմից՝ բացառությամբ Թուրքիայի և Հունգարիայի։ Այս տարվա հունվարին Շվեդիայում Ղուրանը այրելու և Թուրքիայի նախագահ Էրդողանի խրտվիրակը տեղադրելու դեպքերից հետո Թուրքիայի իշխանությունները խիստ քննադատության ենթարկեցին Շվեդիային և սկսեցին ակնարկել, որ գործընթացի տարանջատման պարագայում կարող են աջակցել միայն Ֆինլանդիայի դիմումին։

Մարտի 17-ին Էրդողանը Անկարայում Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Անկարան սկսում է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը հաստատելու գործընթացը։ Նախօրեին Ֆինլանդիայի դիմումը հաստատել էր նաև Հունգարիայի խորհրդարանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկցրել է Oragir.News-ը, նախօրեին Թուրքիայի խորհրդարանը վավերացրել էր Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմում։ Այսպիսով, ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրները վավերացրել են Ֆինլանդիայի դիմումը, և ապրիլի 4-ին երկիրը պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը։

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին