copy image url
Ներքին Միտք 3 տարի առաջ - 15:24 03-04-2023

Ազգային ժողովի նախագահի հանրային կապերի պատասխանատուն պետք է գրի ազատման դիմում․ Աստղիկ Ավետիսյան


Ազգային ժողովի նախագահի հանրային կապերի պատասխանատուն պետք է գրի ազատման դիմում, որովհետև հանրույթի հետ շփման պրոֆեսիոնալ սկզբունքները խախտված են և հասարակության նկատմամբ նման վերաբերմունքն ամենաթողության և ցինիզմի դրսևորում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը։ Նա նաև գրել է․

«Բարձրաստիճան պաշտոնյան գրագետ, կիրթ լինելուց զատ պետք է լինի դաստիարակված, վարքագծային էթիկային տիրապետող, հավասարակշիռ, հանդուրժող և լսելու ունակություն ունեցող։

Միջազգային հարթակում նայե՛ք մեկնաբանությունները, Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը խայտառակում է Հայաստանը, պետական բարձրագույն պաշտոններն ամբողջությամբ վարկաբեկված են։ Քաղաքականության հռետորաբանությունը փողոցային և կենցաղային մակարդակի է։

Կրթությունն այս պարագայում դառնում է անկարևոր, որովհետև երիտասարդ սերունդն ամեն օր բախվում է լկտիության, ցինիզմի, մանիպուլյացիայի, վարկաբեկման նմանօրինակ դրսևորումների հետ»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում