copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:15 03-04-2023

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպանը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան անօրինական գործունեության վերաբերյալ բացահայտում է արել

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության նախկին դեսպան Մոհսեն Փաք Այինն բացահայտում է արել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան կողմից իրականացված անօրինական գործունեության վերաբերյալ։ Այս մասին դիվանագետը գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Մոհսեն Փաք Այինն անդրադարձել է Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողի կնոջ՝ Գոլնար Ալի Յուայի անձնագրի հարցին:

Նա նշել է, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողի կնոջ՝ Գոլնար Ալիովայի անձնագիրը եղել է ամուսնու մոտ: Նախկին դեսպանի խոսքով՝ կինն առանց ամուսնու համաձայնության Ադրբեջանի դեսպանատան աջակցությամբ լքել է Իրանի տարածքը։

Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ իրավական տեսանկյունից դիվանագիտական ներկայացուցչության այս քայլը, ներքին ու միջազգային ատյաններում կարող է որակվել որպես թրաֆիկինգ:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ի առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, որի հետևանքով սպանվել է Ադրբեջանի իրավապահ մարմինների դեսպանատան պաշտպանության համար պատասխանատու աշխատակիցը, ևս երկուսը՝ վիրավորել էին։ Ավելի ուշ Ադրբեջանի դեսպանատան բոլոր աշխատակիցները տարհանվել են, Թեհրանում դիվանագիտական առաքելությունն ամբողջությամբ դադարեցրել է իր գործունեությունը։ Ադրբեջանական կողմը հարձակումն ամենաբարձր մակարդակով որակել էր որպես ահաբեկչություն, մինդեռ Թեհրանը հերքել էր ահաբեկչության վարկածը՝ նշելով, որ հարձակվողն ունեցել է անձնական դրդապատճառներ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում