Ներքին 3 տարի առաջ - 12:16 02-04-2023

Պատերազմի ժամանակ հայ դասալիքների մասին մեկ Ալիեւն է խոսել, մեկ Հակոբյան Աննան. Արմեն Աշոտյան

Պատերազմի ժամանակ հայ դասալիքների մասին մեկ Ալիեւն է խոսել, մեկ Հակոբյան Աննան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի նախօրեին արված աղմկահարույց հայտարարությանը, որ 44- օրյա պատերազմում 11 հազար դասալիքներ են եղել:

«Սրանք Ալիեւի հետ բոլոր հարցերում են գործում սինքրոն, համաձայնեցված եւ ծրագրային։
Հայկական բանակը վարկաբեկելու, հայ ազգից «վախկոտի» կերպ կերտելու, հայ ժողովրդին նսեմացնելու, ազգային արժանապատվությունը ոչնչացնելու եւ պատերազմի զոհերի մեղքը իրենց վրայից մաքրելու կեղտոտ եւ անբարո փորձեր։
Հա, այս սքրինները մտցրեք նաեւ Նիկոլի հատուկ կարիքների բավարարման եւ անձնական օգտագործման դեսպանի աչքը, ով ճամարտակում էր, թե «ընդդիմությունն ադրբեջանական քարոզչական թեզեր է շրջանառում»։ Թող մի քիչ ավել մռմռա»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից