copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:45 31-03-2023

Լիտվան և Էստոնիան ողջունում են Թուրքիայի որոշումը` հաստատելու ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության դիմումը

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը ողջունել է Թուրքիայի խորհրդարանի կողմից Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը հաստատելու որոշումը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետակն Անադոլու լրատվական գործակալությունը։

«Լիտվան ողջունում է Թուրքիայի որոշումը՝ կապված Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ։ Այժմ մենք անհամբեր սպասում ենք, որ չորրորդ բալթյան երկիրը (Շվեդիան-խմբ) կմիանա դաշինքին»,- իր թվիթերյան էջում գրել է Լանդսբերգիսը։ Վերջինս գրառմանը կից ֆինլանդերենով ողջունել է Ֆինլանդիային։

Թուրքիայի խորհրդարանի որոշումը բարձր է գնահատել նաև Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը։ Նա շեշտել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները վավերացրել են Ֆինլանդիայի անդամակցության դիմումը։

«Բոլոր դաշնակիցները վավերացրել են Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Հարգելի հյուսիսային հարևաններ, բարի գալուստ ՆԱՏՕ։ Սա պատմական պահ է Բալթյան տարածաշրջանի և ողջ Դաշինքի համար։ Հուսով եմ, որ շուտով Հունգարիան և Թուրքիան կհաստատեն նաև Շվեդիայի անդամակցությունը»,- իր թվիթերյան էջում գրել է Կալլասը։

Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար դիմել էին դեռևս նախորդ տարվա մայիսին, և վերջիններիս դիմումը հաստատվել է դաշինքի անդամ բոլոր երկրների կողմից՝ բացառությամբ Թուրքիայի և Հունգարիայի։ Այս տարվա հունվարին Շվեդիայում Ղուրանը այրելու և Թուրքիայի նախագահ Էրդողանի խրտվիրակը տեղադրելու դեպքերից հետո Թուրքիայի իշխանությունները խիստ քննադատության ենթարկեցին Շվեդիային և սկսեցին ակնարկել, որ գործընթացի տարանջատման պարագայում կարող են աջակցել միայն Ֆինլանդիայի դիմումին։

Մարտի 17-ին Էրդողանը Անկարայում Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Անկարան սկսում է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը հաստատելու գործընթացը։ Նախօրեին Ֆինլանդիայի դիմումը հաստատել էր նաև Հունգարիայի խորհրդարանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկցրել է Oragir.News-ը, նախօրեին Թուրքիայի խորհրդարանը վավերացրել էր Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմում։ Այսպիսով, ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրները վավերացրել են Ֆինլանդիայի դիմումը, և առաջիկա օրերին երկիրը պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր

Ձեզ գուցե հետաքրքրի