copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:37 31-03-2023

ՏԿԵ փոխնախարարը Միջպետական ավիացիոն կոմիտեի ղեկավարին է ներկայացրել քաղավիացիայի ոլորտում խնդիրները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) նորանշանակ ղեկավար Օլեգ Ստորչեվոյի գլխավորած պատվիրակությանը եւ ներկայացրել քաղավիացիայի ոլորտում խնդիրները:

Պատվիրակության կազմում էին ՄԱԿ-ի ղեկավարի տեղակալ Սերգեյ Զայկոյը և ՄԱԿ-ի թռիչքային անվտանգության հարցերով ղեկավար Սերոբ Կարապետյանը։

Արմեն Սիմոնյանը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել ՄԱԿ-ի և Հայաստանի միջև սերտ համագործակցությունը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի ոլորտի առանձնահատկությունները և առկա խնդիրները։

ՄԱԿ-ի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Օլեգ Ստորչեվոյը ներկայացրել է կոմիտեի հիմնական գործառույթները և հայկական կողմին փոխանցել նոր համաձայնագրի նախագիծը, որը կուսումնասիրեն համապատասխան մասնագետները և կներկայացնեն ստորագրման։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանը և ոլորտին առնչվող այնպիսի հարցեր, ինչպիսիք են կոմիտեի բարձր որակավորում ստացած մասնագետների փորձի փոխանակումը և հայ գործընկերի վերապատրաստումը, ապրիլի 26-ից ուժի մեջ մտնող կոմիտեի նոր կառուցվածքային փոփոխությունները, ավիաընկերությունների հետ համագործակցության հեռանկարները և այլն։

Հանդիպման ավարտին Արմեն Սիմոնյանը ՄԱԿ-ի կողմից պարգևատրվել է մեդալով։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել