copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:26 31-03-2023

Լուկաշենկոն հայտարարել է, որ Արեւմուտքը նախապատրաստվում է Բելառուս ներխուժմանը

Արեւմուտքը պատրաստվում է ներխուժել Բելառուսի տարածք՝ երկիրը կործանելու համար: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ուղերձով դիմելով ժողովրդին եւ խորհրդարանին։

«Ամբողջ թափով իրականացվում է որոշակի գնդերի, զորադրոշների, լեգեոնների ձեւավորում՝ Բելառուսում հետագա հեղաշրջման համար։ Ժամանակը կգա, մենք կներկայացնենք այդ ամենը... նրանք պատրաստվում են ներխուժել Բելառուսի տարածք մեր երկիրը ոչնչացնելու համար»,- ասել է Լուկաշենկոն:

Նախագահը նշել է, որ Արեւմուտքը փախուստի դիմած բելառուսներից զինյալներ է պատրաստում։ Դրա հետ մեկտեղ ահաբեկիչներին նետում են Բելառուսի տարածք՝ դիվերսիաներ եւ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար, փորձում են բջիջներ ստեղծել բողոքի գործողությունները համակարգելու համար, փող և զենք են փոխանցում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ