copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:59 31-03-2023

Ճապոնիան արգելել է ավիաշարժիչների, անօդաչուների և էլեկտրոնային սարքավորումների մատակարարումները ՌԴ-ին

Ճապոնիայի իշխանությունները որոշում են ընդունել արգելել այն արտադրանքների արտահանումը ՌԴ, որոնք կապված են օդատիեզերական, շինարարական, մետալուրգիական արդյունաբերության ճյուղերի հետ, ինչպես նաև՝ մի շարք ապրանքների, որոնք առնչվում են չափիչ սարքավորումների և կապի հետ։ Այս մասին հայտնում են «Интерфакс» գործակալությունից:

«Այդ միջոցներն ուժի մեջ կմտնեն ուրբաթ օրը՝ 2023 թվականի ապրիլի 7-ին», - ասվում է Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարության մամուլի տեղեկագրում։

Փաստաթղթի համաձայն՝ արգելք կսահմանվի պողպատի ու ալյումինի և դրանցից պատրաստված ապրանքների, շոգեկաթսաների և դրանց մասերի, շինարարական տեխնիկայի, ներառյալ՝ բուլդոզերների և էքսկավատորների, դարբնոցային սարքավորումների, տրանսպորտային միջոցների և դրանց պահեստամասերի նկատմամբ։

Տոկիոն նաև արգելում է ՌԴ արտահանել օդանավերի և նավերի շարժիչներ, էլեկտրասարքավորումներ և նավիգացիայի համար սարքավորումներ, անօդաչու թռչող սարքեր, ինքնաթիռներ և տիեզերական ապարատներ ու դրանց մասեր, խաղալիքներ և մոդելավորման հավաքածուներ:

Բացի այդ, արտահանման համար արգելված ապրանքների ցանկում հայտնվել են օպտիկական սարքավորումները, ֆոտոտեխնիկան, չափիչ սարքավորումներն ու հսկիչ-չափիչ սարքերը, ճշգրիտ սարքավորումները:

Որպես այս ապրանքների օրինակներ, փաստաթղթում նշել են օպտիկական մանրաթելը, օպտիկամանրաթելային մալուխները, հեռադիտակները, աերոլուսանկարահանող սարքավորումները: Ավելի վաղ Ճապոնիան քանիցս պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին