Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:00 30-03-2023

Հիմնական հարվածի ուղղությունը Երասխն է լինելու․ Մանախ

Այսօր փակվել է Գորիս–Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո եւ Տեղ գյուղերի արանքում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ճանապարհի փակմանը, հայտարարել է, որ սա տեղի է ունեցել 2022 թ․-ի օգոստոսին, երբ Ադրբեջանի ու ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ։

«Նախօրեին մենք ադրբեջանական կողմին տեղեկացրել ենք, որ համաձայն պայմանավորվածության՝ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն ՀՀ տարածքով, ու որ ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը։ Ընդգծեմ, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են ՀՀ պետական սահմանի այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս ՊՆ ստորաբաժանումներն էին տեղակայված»,- ասել է Փաշինյանը։

Oragir.News-ի հետ զրույցում ազատամարտիկ Արթուր Այվազյանը՝ Մանախը, ընդգծեց, որ ճանապարհի այդ հատվածի հանձնման մասին ինքը զգուշացրել է դեռ 2021 թ․-ի մայիսին։

«Այսօր «Փաշօղլին» հայտարարեց, որ այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2022 թ-ին։ Ստում է․ այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2020 թ․-ի նոյեմբերի 9-ին կամ դրանից առաջ։ Ես 2021 թ․-ին այդ մասին տեղեկացրել եմ»։

Նա առաջարկեց լրագրողական հետաքննություն անել և պարզել, թե որտեղ են Տեղ գյուղից դեպի Արցախ շարժվող ճանապարհի միջնամասում գտնվող Արցախի ոստիկանական անցակետի զինծառայողները։

«Թշնամին ամբողջ գիշեր ամրաշինական աշխատանքներ է կատարել, հարձակողական բնույթի խրամուղիներ է փորել Տեղ գյուղի սահմանին։ Սա նշանակում է՝ որ վայրկյանին ուզեց հարձակում գործել, հարձակումն իրականացնելու է»։

Նա նաև նշեց, որ թշնամին Արցախն արդեն իրենն է համարում։

«Արցախցին լուռ է, զինվորականների մոտ դժգոհություն է, որովհետև չեն թողնում մարտ վարել, անգամ պետությունն է ասում, որ մոտեցել են Ասկերանի, Շուշիի տակի հատվածով․ դիմագրավում չունենք Արցախում»։

Այվազյանի դիտարկմամբ՝ հաջորդ հարվածի հիմնական ուղղությունը Երասխն է լինելու։

«Ճեղքում են կատարելու, իսկ սա ասելու է՝ սա էլ է պայմանավորվածության արդյունք»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի