Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:45 30-03-2023

Ամուսինս անհայտ կորած է, երեխաս մահացավ․ ազատամարտիկ Նազանիի պատմությունը

Նազանի Հովականյանն իր անցած ճանապարհի մասին խոսել չի սիրում։ Oragir.News կայքի համար բացառություն արեց և անկեղծացավ․ «Ես շտապօգնությունում աշխատանքի եմ անցել 1981 թվականին։ Աշխատել եմ մինչև 1990 թվականը ու տեղափոխվել եմ Ներքին գործերի նախարարության հոսպիտալ։ Երևանում եմ ծնվել ու երեք ամսական եմ եղել, երբ մայրս մահացավ։ Հայրս երկրորդ անգամ է ամուսնացել։ Տատիկս ու պապիկս են մեծացրել ինձ Ախլքալաքում»։



Նազանին գերազանցությամբ ավարտել է բժշկական ուսումնարանը և զուգահեռ հեռակա կարգով սովորել Վոլգոգրադի միլիցիայի ակադեմիայում։

«Էլի բարձր գնահատականներ ստացա, ավարտեցի այս կրթական հաստատությունն էլ։ Ամուսնացա ու ամուսինս անհայտ կորած է։ Երեխա ունեցա, մահացավ»,- ասում է Նազանի Հովականյանը։

Ազատամարտիկն Արցախ գնաց, որովհետև հայրենի հողի համար նվիրում ուներ։

«Շրջափակման մեջ ընկանք երկու շաբաթ, հետո 20 րոպեում թուրքը ջարդեց մեզ, մնացինք 14 հոգի, պալատկի մեջ էինք, ու պալատկեն օդ թռավ։ Ինձ դիակների մեջից հանել է Սարոյան Սեյրանը։ 2016 թվականին էլ օղորմածիկ Վաչոյի հետ գնացինք Չիբուխչյան։ Ծնկիցս վիրավորեցի։ 1992 թվականի վիրավորումս ծանր էր՝ գանգի կոտրվածք։ Վերականգնվելուց հետո էլի անցա աշխատանքի «Շտապօգնությունում»։ Հետո վերապատրաստվեցի ու առաջ նայեցի։ Հետո գնացի նորից»,-ասում է Նազանի Հովականյանը։




Նազանին էլի աշխատում է ու պայքարում։ Մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին։

«Ալեքսան Հարությունյանը բերեց Ամարաս, ու դրանից հետո Քարվաճառը կորցրինք։ Սա պատերազմ չէր, ու մեզ գցեցին մահվան բերան։ Երևի պայմանավորվածություն կար, որ տան։ 44 օրյայի ժամանակ՝ հոկտեմբերի 31-ին ես, Լյովա Թադևոսյանի հրամանով, եկել եմ արձակուրդ։

Բոլորիս հրամանատարը եղել է Արթուր Ալեքսանյանը (Ամարաս): Պիտի նոյեմբերի 10-ին գնայի, 9-ին հանձնեցին»,- պատմում է։

Նազանի Հովկանյանը ծանր օրեր է ունեցել ու շարունակում է պայքարել հայ մարդու կյանքի և առողջության համար։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի