Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:03 30-03-2023

Կառավարությունը խստացրեց ՀՀ պետական դրոշին ներկայացվող պահանջները

Կառավարությունը խստացրեց Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներից մեկի՝ դրոշին ներկայացվող պահանջները և այնպես անել, որ դրոշի պահանջների խախտումները պատժելի լինեն բոլոր դեպքերում՝ անկախ նրանից այն բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված է մեկ այլ վայրում։

Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց Արդարդատության նախարար Գրիգոր Մինասյանը, ներկայացնելով համատասխան նախագիծը։
Նրա խոսքով՝ նման խախտումների նկատմամբ վերահսկողությունը առաջարկվում է վերապահել ոստիկանությանը, որպեսզի վերջինս կարողանա տույժեր կիրառել՝ առանց վարչական դատարան դիմելու։

«Այսօրվա գործող կարգավորումների համաձայն ՝ բարձրացված դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված։ Ընդ որում, դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից երկու ու կես մետր ոչ պակաս բարձրության վրա։

Միևնույն ժամանակ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրերնսգրքում կատարվել են լրացումներ, որով վարչական պատասխանատվություն է սահմանվել դրոշի ներկայացվող պահաջները խախտելու համար՝ տուգանքի նշանակում 30-50 հազար դրամի չափով։ Այս գործերով վարչական իրավախախտումների իրականացումը վերապահված է միայն վարչական դատարանին՝ ոստիկանության հայցադիմումի հիման վրա։ Նշված կարգավորումները ներկայումս տարածվում են շենքերի վրա բարձրացված դրոշների վրա։ Դրանք են Հանրապետության նախագահի նստավայր, Կառավարության շենք, դատարաններ, մարզական և մշակութային կազմակերպություններ և այլ օրենքով սահմանված շենքերի վրա։

Նախագծով հստակեցվում է, որ դրոշի ներկայացվող պահանջները սահմանել որպես ընդհանուր պահանջ՝ անկախ նրանից, թե դրոշը բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված է մեկ այլ վայրում։ Հստակեցվում են ՀՀ դրոշի ներկայացվող պահաջները խախտելու համար պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք կտուգանվեն 30-50 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձինք 70 հազարից 100 հազար դրամի չափով»,- նշեց Մինասյանը։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջների պահպանությունը ոչ միայն բարձրացված դրոշների, այլև տեղադրված և ամրացված դրոշների համար, ինչպես նաև ապահովել օրենքով սահմանված դրոշին ներկայացվող պահանջների հստակությունը և որոշակիությունը, որը կնպաստի հանրության կողմից պետական խորհրդանիշերից՝ Հայաստանի Հանրապետության դրոշի արժևորմանը և ՀՀ դրոշի նկատմամբ հարգանքի ձևավորմանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ