copy image url
Մշակույթ 3 տարի առաջ - 18:03 28-03-2023

Շատ մի լրջացեք ու տրտնջացեք. կա՛մ դրախտ կընկնեք, կա՛մ էլ՝ դժոխք․ այսօր Արմեն Շեկոյանի ծննդյան 70-ամյակն է

Արմեն Շեկոյանը ժամանակակից գրականության ամենաինքնատիպ դեմքերից էր, նրա պոեզիան հագեցած է ժողովրդական մտածողությամբ, հասարակ երևանցու՝ շիլաչեցու ապրումներով ու հույզերով։

Այսօր Շեկոյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 70 տարեկան։



Շեկոյանը գրական ասպարեզ է մտել 80-ական թվականներին։ 1980 թ. լույս են տեսել նրա՝ մանկական բանաստեղծությունների երկու ժողովածուները՝ «Ճամփորդ արևը» և «Անձրև, անձրև, մի՛ արի»։ Այնուհետև իրար հաջորդեցին նոր գրքեր՝ «Ճոճք», «Բախտ», «Թուղթ ու գիր», «Աղանդեր», «Անտիպոեզիա», «Երևան-հյուրանոց»։ Անկախությունից հետո Շեկոյանն անցում կատարեց նաև արձակին, և 2004 թ. լույս տեսավ նրա «Մետաքսի ճանապարհ» պատմվածքների ժողովածուն, իսկ «Առավոտ» թերթում մինչև գրողի վախճանը տպագրում էր «Հայկական ժամանակ» անվերջանալի թվացող վեպը։

Շեկոյանն իր վեպով դառնում է ետանկախության կյանքի յուրօրինակ տարեգիրը։

Վեպի վերնագրի ընտրության մասին պատմում է․ «….Մտածում էի, որ Նիկոլն էս վեպս էլ ոգևորված կտպի։ Նիկոլը պատճառաբանեց, թե շատ երկար է, բայց հետո, ինչպես տեսաք, իր թերթում իր վեպը տպեց։ Բայց հետաքրքիրն այն է, որ Նիկոլն այդ օրն ասաց, թե ոչ ոք դա չի տպի։ Ես էլ նրան ասացի՝ «Կտպի, և երբ տպի, հենց քո թերթի վերնագիրն եմ դնելու՝ «Հայկական ժամանակ»»։ Եվ վեպը գնաց «Առավոտ» թերթ»։



Արմեն Շեկոյանի անվան է հետ է կապվում մեզանում անտիպոեզիա երևույթի ծագումը․ Մարինե Պետրոսյանի թեթև ձեռքով Շեկոյանի գրքի վերնագիրը վերածվեց տերմինի և գրական ուղղության։ «Գրական թերթում» 2000-2001 թթ․ ծավալվեց բանավեճ այս հարցի շուրջ, որին մասնակցեցին Մարինե Պետրոսյանը, Զավեն Բեկյանը, Արմեն Շեկոյանը, նաև Զավեն Ավետիսյանը։

Շեկոյանն իր ամբողջ կյանքում խուսափել է ամենատարբեր մրցանակներից։ Հարցազրույցներից մեկում ասել է․ «....Ուրախանում եմ, որ գրողի հանդեպ պետությունն անտարբեր է։ Ես շատ շնորհակալ եմ Լևոն Տեր-Պետրոսյանից և Ռոբերտ Քոչարյանից, որ ինձ չեն կանչել և դոշիս այդ երկաթներից չեն կպցրել և ինչ-որ ավելորդ պարտականությունների տակ չեն քաշել»։

Օվսաննա Իսրայելյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից