Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:42 27-03-2023

Գևորգյանը ասեց՝ քշի, տղերքը հետո կգան, ավելի ուշ ասեց՝ ով ոնց կարող ա, թող փախնի․ Ցորի գործով վկա

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, շարունակվեց Ցորի զորամասի 19 հրետանավորների զոհվելու գործով դատաքննությունը։

Ամբաստանյալի աթոռին մեկ անձ է՝ Արցախի ՊԲ N զորամասի մայոր, հրետանային դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանը, ով մեղադրվում է հանցավոր անգործություն դրսևորելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով: «Ցոր» զորամասի հրետանավորներն ավելի քան մեկ տարի անհետ կորած են համարվել։ Նրանցից 11-ի աճյունները հայկական կողմին է փոխանցել 2021 թ. նոյեմբերի 2-ին Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։

Այսօրվա նիստում ցուցմունք տվեց զորամասի զինվորներից Արման Օհանյանը։ Օհանյանը վարել է այն մեքենան, որով զորամասից դուրս է եկել Գևորգ Գևորգյանը։ Վկան ասում է, որ հարձակման ժամանակ Գևորգյանը հրահանգել է շարժվել ու ասել է․ «Ասեց՝ քշի, տղերքը հետո կգան, ավելի ուշ ասեց՝ ով ոնց կարող ա, թող փախնի»։

Վկան ասում է, որ մեքենայի սրահում նստած են եղել ինքն ու Գևորգ Գևորգյանը, ևս երեք զինվորներ։ Ամբաստանյալի շահերի պաշտպանի հարցին, թե եթե Գևորգ Գևորգյանը չհեռանար տարածքից, այլ հրահանգ մարտի բռնվել ինքը ի՞նչ կաներ՝ վկան պատասխանեց․ «Միգուցե մենք էլ հիմա չլինեինք, որովհետև ուժերը անհավասար էին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ