copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:30 27-03-2023

Օղակի մեջ ենք, որը սեղմվում է, բայց խուճապ չկա, կան հարցեր, որոնց որևէ մեկը չի պատասխանում․ Արցախի բնակիչ

Անկեղծ ասած` մտածում եմ` ինչ բառեր ընտրել, որ կարողանամ փոխանցել այն ամենն ինչ զգում ենք այսօր Արցախում` վերջին մի քանի օրերին ստեղծված իրավիճակի հետևանքով։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի բնակիչ Աննա Մանգասարյանն՝ անդրադառնալով Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհի փակման, Մարտունիում խաղաղ բնակիչների ուղղությամբ արձակած կրակոցների հետ կապված։

«Մարդկանց մոտ խուճապ չկա, կա անհանգստություն, անորոշության զգացում, որովհետև կա գիտակցում, որ մենք ամբողջությամբ օղակի մեջ ենք, որը սեղմվում է, ու ոչ մի ելք չունենք։ Մարդկանց մոտ տրամադրության անկում կա, որևէ մեկի դեմքին ժպիտ չեք տեսնի, ամենացավալին այն է, որ չգիտես՝ երեխայիդ առավոտյան տանես դպրոց կամ մանակապարտեզ՝ կարողանալո՞ւ ես նրան վերցնել, թե ոչ։ Բայց հուսալքություն չկա։

Ինձ համար անհասկանալի է այս լռությունը, թե Հայաստանի, թե Արցախի իշխանությունների լռությունը, հասարակության անտարբերությունը։ Չեմ հասկանում։ Ինձ զարմացնում է մարդկանց լռությունը, անգամ սովորական քաղաքացի, ոչ քաղաքական դեմք, մեկը չկա՞, որ հարգանք վայելի մարդկանց մոտ ու կոչ անի հավաքվելու։

Իրավիճակին անդրադարձողները քիչ են, եզակի մարդիկ են իրավիճակի մասին խոսում կամ գրում, նրանց էլ լսող չկա։ Բոլորիս մոտ հարցերի շարան կա ու որևէ հարցի պատասխանող չկա։ Գիտեք, արցախցու համար ավելի մեծ հարված էր ոչ թե ճանապարհի փակումը կամ կրակոցները, այլ արցախցի 2 լրտեսների ձերբակալումը, սա մեզ համար հերթական շոկն էր։

Հիմա մարդիկ չգիտեն, թե ինչ է սպասվում, բայց նաև հավաքվելու ու հարցը բարձրացնելու տրամադրություն չկա»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին