copy image url
Ներքին Մշակույթ 3 տարի առաջ - 13:08 27-03-2023

Երկարաձգվել է ԿԳՄՍՆ 2024-2026 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի վերաբերյալ առաջարկների ներկայացման ժամկետը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի հանրային քննարկումներ: Նախարարության 2024-2026 թվականների ՄԺԾԾ հայտի վերաբերյալ առաջարկները կարող են ներկայացվել մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ՝ կից ձևաչափով: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից:
Քննարկումների ժամանակացույցը.

Մշակութային ժառանգություն, հուշարձանների պահպանություն - 29 մարտի 2023 թ.՝ ժամը 11։00-ին,
Ժամանակակից արվեստ, գրահրատարակչություն - 30 մարտի 2023 թ. ՝ ժամը 11:00-ին,
Բարձրագույն կրթություն, երիտասարդություն, արտաքին կապեր - 28 մարտի 2023 թ.՝ ժամը 15։00-ին,
Հանրակրթություն, նախնական և միջին մասնագիտական կրթություն - 31 մարտի 2023 թ.՝ ժամը 14։00-ին,
Սպորտ - 30 մարտի 2023 թ.՝ ժամը 15։00-ին:

Քննարկումներին հրավիրվում են համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Մասնակցելու համար անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մտադրության նամակ՝ նշելով կազմակերպության անվանումը և մասնակցի անուն, ազգանունը, և զանգահարել զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչություն՝ հեռ.՝ 010 599-689 (471)։ Ձեր մասնակցությունը կհավաստվի հետադարձ նամակով։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՄԺԾԾ հայտը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքում, հղումը՝ https://escs.am/am/category/budget/ :

Քննարկումները տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական N 2 շենք, 5-րդ հարկ):

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել