copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:21 26-03-2023

Ուկրաինան պահանջել է, Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու ՌԴ ծրագրերի հարցով, ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել


Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես արձագանքել է Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի մտադրությանը։
Հայտարարությունը գերատեսչությունը հրապարակել է մարտի 26-ի կեսօրին, գրում է «Европейская правда» -ն։

«Ուկրաինան կոչ է անում բելառուսական հասարակությանը կանխել Բելառուսի տարածքում միջուկային զենք տեղակայելու հանցավոր մտադրությունների իրականացումը, որը հակասում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով նախատեսված իր պարտավորություններին, ինչը հետագայում այս երկիրը կվերածի Կրեմլի պատանդի եւ աղետալի հետեւանքներ կունենա նրա ապագայի համար», - ասվում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության տեքստում։

«Մենք դիմում ենք Յոթնյակի խմբի երկրներին և Եվրամիությանը՝ զգուշացնելու Բելառուսի իշխանություններին երկրի համար հեռահար հետեւանքների մասին, եթե նա համաձայնի իր տարածքում ՌԴ մարտավարական միջուկային զենք տեղակայել», - ասվում է Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությամաբ։

Ուկրաինան Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից ակնկալում է արդյունավետ գործողություններ՝ հակազդելու Կրեմլի միջուկային շանտաժին, այդ թվում՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ, որոնք հատուկ պատասխանատվություն են կրում միջուկային զենքի կիրառմամբ ագրեսիայի սպառնալիքները կանխելու համար:

«Մենք պահանջում ենք այդ նպատակով անհապաղ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ», - ասվում է հայտարարության տեքստում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը