copy image url
Մշակույթ 3 տարի առաջ - 20:09 26-03-2023

Ինչպես է մահացել աշխարհահռչակ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը․ այսօր նրա հիշատակի օրն է

Իտալացի բժիշկները եկել են այն ենթադրության, որ գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը կարող էր կորցնել լսողությունը կապարով թունավորման պատճառով, սակայն գիտնականների խումբը ուսումնասիրել է նրա ԴՆԹ-ն և վստահություն հայտնել, որ աշխարհահռչակ կոմպոզիտորը մահացել է հեպատիտ B-ից։ Այս մասին գրում է Current Biology-ն։

Այսօր Լյուդվիգ վան Բեթհովենի հիշատակի օրն է։ Վիենական դասական դպրոցի վերջին ներկայացուցիչը մահացել է 1827 թվականի մարտի 26-ին՝ 56 տարեկան հասակում։ Հաջորդ օրը նրա օգնականները հայտնաբերել են կոմպոզիտորի կտակը։

Բեթհովենի առողջական խնդիրները սկսվել են երիտասարդության տարիներին․ նա սկսել է կորցնել լսողությունը 26 տարեկանում, 30 տարեկանում ամբողջովին խուլ էր։ Կոմպոզիտորն իր կտակում խնդրել է, որ մահից հետո իր հիվանդությունը նկարագրվի և հրապարակվի իր բժշկի կողմից:

Այդ ժամանակից ի վեր հետազոտողները փորձել են պարզել Բեթհովենի առողջական տարբեր գանգատների ամենահավանական պատճառները՝ հիմնվելով երաժիշտի նամակների և օրագրերի, ժամանակակիցների վկայությունների վրա, ներառյալ բժշկական գրառումները, դիահերձման զեկույցը և 1863 թ․ և 1888 թ․արտաշիրիմումներից ստացված կմախքի նյութերի նկարագրությունները: Վերլուծություններ են կատարվել նաև Բեթհովենի մասունքների ուսումնասիրության հիման վրա։

Հետազոտությունները հաստատել են, որ Բեթհովենը տառապում էր լսողության կորստից, ստամոքս-աղիքային տրակտի խրոնիկական խնդիրներից և կյանքի վերջում՝ լյարդի հիվանդությամբ։



Ընթացիկ հետազոտությունը հիմնված է մազերի վերլուծության վրա, որոնք գրեթե անկասկած պատկանել են Բեթհովենին։ ԴՆԹ թեստը պարզել է, որ Բեթհովենը հավանաբար մահացել է հեպատիտ B-ից։

«Չնայած մենք չկարողացանք գենետիկ բացատրություն գտնել Բեթհովենի լսողության կորստի կամ ստամոքս-աղիքային համակարգի խնդիրների համար, մենք պարզեցինք, որ նա գենետիկ հակվածություն ուներ լյարդի հիվանդության նկատմամբ: Բացի այդ՝ վերլուծությունը ցույց տվեց, որ Բեթհովենը վարակվել է հեպատիտ B-ով առնվազն մահից մի քանի ամիս առաջ: Գենետիկական նախատրամադրվածության և ալկոհոլի համատարած օգտագործման հետ մեկտեղ, սա խելամիտ բացատրություն է տալիս Բեթհովենի լյարդի ծանր հիվանդության համար, որը հանգեցրել է նրա մահվան», - նշվում է հետազոտության մեջ:

Օվսաննա Իսրայելյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել