Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:00 25-03-2023

Ուր ուզում եք, գնացեք, բողոքեք, ուզում եք՝ Ձեր պրեզիդենտին բողոքեք․ «Բոմո Նաիրի» հյուրանոցից դուրս են հանել ՌԴ քաղաքացիներին

ՌԴ-ից Հայաստան հանգստանալու նպատակով եկած Գրետա Բաբայանը և Մարկար Հարությունյանը Oragir.News-ի հետ զրույցում իրենց դժգոհությունը հայտնեցին Երևանի Արմենակ Արմենակյան փող., 121/7 հասցեում գործող «ԲՈՄՈ ՆԱԻՐԻ ՀՈԹԵԼ»-ից։

«Ամսի 23-ին մենք պետք է դուրս գայինք արդեն հյուրանոցից, բայց գիշերը եկանք հյուրանոց, մեզ հյուրանոցի տնօրենը դիմավորեց շատ վատ լուրով, որ հյուրանոցի 120 համարներից միայն մերի խողովակն էր պայթել, համարում ջուր էր լցվել, մեր բոլոր իրերը թրջվել էր, իրենք առանց մեզ տեղյակ պահելու, ասելու մեր իրերը տեղափոխել էին ուրիշ սենյակ, այդ ընթացքում իմ ոսկեղենը կորել էր»,- ասաց Գրետա Բաբայանը։

Քաղաքացիները պատմում են, որ կատարվածից հետո փորձել են հյուրանոցի տնօրենից օգնություն խնդրել, ով նրանց դռան տեղն է ցույց տվել։ Հյուրանոցի տնօրինությունը կատարվածը բնորոշել են ֆորսմաժոռ։ Հյուրանոցի տնօրենը, արձագանքելով հյուրերի դժգոհությանը, ասել է, որ ուր ուզում են, գնան, բողոքեն, «ուզում եք Ձեր պրեզիդենտին բողոքեք»։

Քաղաքացին ասաց, որ չի ուզում ՌԴ-ում այդ մասին խոսել, քանի որ մեր երկրի համար ամոթ կլինի։

Oragir.News-ին այդպես էլ չհաջողվեց ստանալ «Բոմո Նաիրի հոթելի» պարզաբանումը։ Հյուրանոցից չէի պատասխանում մեր բազմաթիվ զանգերին։ Իսկ ՆԳՆ-ից էլ հայտնեցին, որ թեմայի շուրջ ինֆորմացիա կարող են տրամադրել միայն երկուշաբթի։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ