Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:56 24-03-2023

Մինչև տուրիստական սեզոնը ՀՀ-ն ու Թուրքիան կբացեն սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար. Արարատ Միրզոյան

2022թ. շարունակվել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման գործընթացը։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին զեկույցի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների չորս հանդիպում, 2022թ. փետրվարից վերականգնվել է երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը։ 2022թ. հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն են ձեռք բերել հնարավոր ամենասեղմ ժամկետներում ՀՀ-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն տալ երրորդ երկրների քաղաքացիներին և որոշել են սկսել այդ ուղղությամբ գործընթացները»,- ասաց նա։

Միրզոյանը ասաց, որ նույն հանդիպման ընթացքում կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավոր ամենասեղմ ժակետներում մեկնարկել ՀՀ-Թուրքիա օդային բեռնափոխադրումների իրականացումը, որի մեկներակը տրվել է ընթացիկ տարում։

«Հուլիսի 11-ին Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ, իսկ 2022 թ. հոկտեմբրի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Փաշինյանի և Թուրքիայի նախագահի հանդիպումը։ Ինչպես գիտեք, արդեն այս տարի փետրվարի 15-ին աշխատանքային այցով ինքս մեկնել եմ Թուրքիա՝ ցավակցելու երկրաշարժի արդյունքում մեծաթիվ զոհերի կապակցությամբ։ Այդ օրերին Հայաստանը Թուրքիա է ուղարկել հումանիտար օգնություն և փրկարար խումբ, այս նպատակներով 30 տարվա դադարից հետո գործարկվել է Մարգարայի անցակետը։ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ վերահաստատել ենք մինչև զբոսաշրջային շրջանի բացումը հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու պատրաստակամությունը»,-ասաց Արարատ Միրզոյանը։

Նախարարը ասաց, որ այս ուղղությամբ հայկական կողմը ակտիվ աշխատանքներ է իրականացնում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի