copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 13:30 24-03-2023

Հայաստանի ղեկավարությունը պետք է դադարեցնի ագրեսիվ հռետորաբանությունը. Բաքուն պատասխանել է Հայաստանի նախագահին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջըզադեն արձագանքել է Հայաստանի նախագահ Վահանգն Խաչատուրյանի հայտարարություններին։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Խաչատուրյանը իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում Ադրբեջանի դեմ «անհիմն մեղադրանքներ է հնչեցրել»։

Հաջըզադեն շեշտել է, որ նման հայտարարություններն «անտեսում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու ուղղությամբ գործադրվող միջազգային ջանքերը, ինչպես նաև միտումնավոր կերպով տարածաշրջանում են իրավիճակը»։

Նա պնդել է, թե իբր ինչպես այսպես կոչված «օկուպացիայի ժամանակ, այնպես էլ 2020 թվականի պատերազմից հետո փորձը ցույց է տվել, որ հայկական կողմը նման զանգվածային ապատեղեկատվական արշավ է իրականացնում նախքան ռազմական սադրանքների իրականացումը՝ պատասխանատվությունը ադրբեջանական կողմի վրա դնելու համար»։

Ադրբեջանցի պաշտոնյան հերթական անգամ Հայաստանին մեղադրել է «30 տարի շարունակ ադրբեջանցի նկատմամբ էթնիկ զտումներ և կոտորածներ իրականացնելու, երկրի տարածքները օկուպացնելու, ինչպես նաև քաղաքներ և գյուղեր ավերելու մեջ»։ Նա միևնույն ժամանակ Հայաստանի ղեկավարության կողմից Ադրբեջանին էթնիկ զտումների և պատերազմական հռետորաբանության մեջ մեղադրելը «խարդախության օրինակ է»։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար «Հայաստանի ղեկավարությունը պետք է դադարեցնի ագրեսիվ հռետորաբանությունը, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա հարձակումները և ագրեսիվ գործողությունները, ինչպիսիք են Ադրբեջանի ներքին գործերին միջամտելը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ