copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:51 23-03-2023

Էսկալացիայի հավանականությունը մեծացել է՝ ՀՀ իշխանությունների գործողությունների պատճառով

«Ամեն ինչ տապալել են, պրոցեսները մտել են փակուղի, հիմա էլ հանրությանը տեղեկացնում են առաջիկայում սպասվող հնարավոր նոր հարվածների մասին»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ԻԻ իշխանությունների կողմից վերջերս հաճախակիացած հայտարարություններին՝ առաջիկայում էսկալացիայի հնարավորության մասին։

«Իհարկե, Թուրքիան և Ադրբեջանն ագրեսիայի ու ռազմատենչության առումով առաջատարներն են այս տարածաշրջանում, բայց իրենց գործողություններով այսպիսի վիճակ ստեղծելով՝ Հայաստանի իշխանությունները մյուս կողմից են հակահերոսներ։ Հիմա ամեն ինչը բերել-հասցրել են այս վիճակին, դրա համար էլ էսկալացիայի հավանականությունն աճել է»,- ասաց նա։

Փորձագետի խոսքով՝ ՀՀ իշխանությունները բավարար աշխատանք չեն տանում՝ առաջիկայում հնարավոր էսկալացիան կանխելու ուղղությամբ։

«Իսկ ի՞նչ է արել իշխանությունը՝ 44-օրյա պատերազմը կանխելու համար, դրան հաջորդած՝ ՀՀ նկատմամբ ագրեսիաները կանխելու կամ պատշաճ հակազդելու համար։ Նույնն էլ սպասվում է հաջորդ հնարավոր հարվածի ժամանակ։ Քանի Հայաստանում իշխանության են սրանք՝ այս ռեժիմը, որևէ սպասելիք պարզապես չկա»,- եզրափակեց փորձագետը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել