copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:30 23-03-2023

Վաշինգթոնը բաց է Մոսկվայի հետ կառուցողական դիվանագիտության համար․ Բլինքենը՝ Ռուսաստանի հետ երկխոսության մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգթոնը բաց է Մոսկվայի հետ կառուցողական դիվանագիտության համար , որպեսզի վերջ դնի ուկրաինական հակամարտությանը։ Ինչպես փոխանցում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, այս մասին նա ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած հանդիպման ժամանակ:

Բլինքենը շեշտել է, որ ԱՄՆ իշխանությունները կգնան դրան, եթե տեսնեն նշաններ, որ Ռուսաստանը միտված է կառուցողական երկխոսության և պատրաստ է դրան։ Նա հայտնել է, որ Վաշինթոնը նման հնարավության առկայության դեպքում կօգտագործի այն։

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Վաշինգթոնը Մոսկվայի կողմից պատերազմն ավարտելու պատրաստակամության նշաններ չի տեսնում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բլինքենը Նյու Դելիում կայացած Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակներում հանդիպում էր ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ռուսաստանի արտգործնախարարն իր ամերիկացի գործընկերոջ հետ զրույցը կառուցողական էր անվանել՝ նշելով, որ հանդիպման ընթացքում զրուցել են՝ առանց նախապայմանների։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող