copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:53 23-03-2023

Ողբերգական միջադեպը գրանցվել է սահմանապահ Երասխ և Պարույր Սևակ գյուղերի միջանկյալ դիրքերում. նոր մանրամասներ

Դիրքային ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Երասխ համայնքից մոտ 3 կմ հեռավորության վրա։ Դիրքերը գտնվում են Երասխ և Պարույր Սևակ գյուղերի միջակայքում։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Երասխ համայնքի ղեկավար Սարո Այվազյանը։

«Ճիշտ է, զոհ ունենք, բայց այլ մանրամասներ հաղորդել չեմ կարող։ Այդ տարածքն իրականում մեր համայնքին է պատկանում, բայց բնակավայրից բավականին հեռու է։ Իրավիճակն այս պահին նորմալ է։ Ամեն ինչ իր բնականոն հունով ընթանում է»,- ասաց նա։

Սարո Այվազյանի խոսքով՝ միջադեպից առաջ ու հետո իրենց տարածքում գտնվող դիրքերում լարման այլ դեպքեր դեռևս չեն գրանցվել։

«Ես կասեի՝ այս ընթացքում բավականին հանգիստ է եղել, որևէ լարում կամ լարվածության ավելացում չկար։ Վերջին կրակոցն, ըստ երևույթին, դիրքերում հայկական կողմից տարվող ինժեներական աշխատանքները խոչընդոտելն է եղել»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից