copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:10 22-03-2023

Հայաստանի և Իրանի միջև խորհրդակցությունները բավականին ինտենսիվ են ընթանում. ԱԳ փոխնախարար

Հայաստանի և Իրանի միջև խորհրդակցությունները բավականին ինտենսիվ են առաջ ընթանում թե՛ ԱԳ նախարարների, թե՛ նախարարությունների միջև խորհրդակցությունների մակարդակով: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

«Սա մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ հայ-իրական օրակարգը վերջին տարիներին ընդլայնվել է և ԱԳՆ-ները կոչված են օգնելու սպասարկել այդ օրակարգը, որը բավականին մեծ է: Այն իր մեջ ներառում է թե տնտեսական բազմաթիվ ծրագրեր, որոնք փորձում ենք կյանքի կոչել համատեղ ուժերով, թե փորձում ենք միմյանց ավելի ընկալելի դարձնել դիրքորոշումները միջազգային և տարածաշրջանային անվտանգության հետ կապված: Այս առումով անհրաժեշտ է, որպեսզի խորհրդակցությունները չընդհատվեն և պարբերական լինեն»,-ասաց նա:

Կոստանյանը ընդգծեց, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկումներում անդրադարձ է կատարվել հայ-իրանական ամբողջ օրակարգին, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հարցերին:
«Գիտեք, որ հատկապես վերջին օրերի ընթացքում ԱԳՆ-ն նաև իր կողմից տարածված հաղորդագրությունների միջոցով ներկայացնում է այն իրավիճակը, որը ստեղծվել է տարածաշրջանում և Ադրբեջանի սադրիչ գործողությունների փորձերը, որոնք միտված են էլ ավելի ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, և այս ամբողջը հանգամանալից կերպով ներկայացվել է մեր իրանցի գործընկերներին»,- ասաց Կոստանյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ