copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:21 22-03-2023

Ճարպիկ տղա է, չեն կարողացել բռնել․ ինչպես է խնձորեսկցի զինծառայողը փախել ադրբեջանցիներից

Խնձորեսկցի պայմանագրային զինծառայող Մարտին Գյուլնաբարյանին հաջողվել է փախնել ադրբեջանցիներից։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Խնձորեսկի միջնակարգ դպրոցի տնօրեն Օլյա Բլբուլյանը։

«Ադրբեջանցիների ձեռքը չի ընկել։ Իրեն չեն կարողացել բռնել։ Գյուղում պատմում են, երբ սկսել են կրակել՝ իրենքը մեքենայից դուրս է եկել ու փախել։ Ճարպիկ տղա է չեն հաջողացրել բռնել»։

Նա նշեց, որ չնայած Գյուլնաբարյանը հայկական կողմում է, սակայն գյուղ դեռ չի վերադարձել։

«Խոսել է ընտանիքի անդամների հետ, ասել է, որ լավ է, ամեն ինչ նորմալ է։ Բոլոր դեպքերում մինչև հիմա էլ գյուղում լարված մթնոլորտ է, բոլորն էլ ցավում էին տղայի համար, որովհետև լավ համագյուղացի է, լավ տղա»։

Ավելի վաղ ՊՆ-ն տարածել էր հաղորդագրություն՝ տեղեկացնելով, որ մոլորված զինծառայողը հայտնաբերվել է։

Հիշեցնենք, որ երեկ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը