copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:26 22-03-2023

Չենք լիազորել որևէ մեկին հանդես գալ Հադրութի շրջանի, Շուշիի, Քաշաթաղի, Քարվաճառի տեղահանված բնակիչների անունից․ հայտարարություն

Արցախի բռնի տեղահանվածների 6 հասարակական կազմակերպությունների ղեկավարներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ իրենք չեն լիազորել որևէ մեկին հանդես գալ Հադրութի շրջանի, Շուշիի, Քաշաթաղի, Քարվաճառի տեղահանված բնակիչների անունից, առավել ևս, նրանց անունից դիմել թշնամի Ադրբեջանի ղեկավարին։

Հայտարարությունում ասվում է.

«Մենք, Արցախի Հանրապետությունից 2020 թվականի պատերազմի և մեր տարածքների բռնազավթման հետևանքով բռնի տեղահանված բնակիչների իրավունքները պաշտպանող ՀԿ-ների ղեկավարներս, հայտարարում ենք․

Մարտի 20-ին լրատվամիջոցները տարածել են հայտարարություն, որում Արցախի տեղահանված բնակիչների անունից դիմում են Ադրբեջանի նախագահ Ալիևին, որպեսզի նա ապահովի իրենց անվտանգ և արժանապատիվ վերադարձը պատմական հայրենիք։

Հայտնում ենք, որ բռնի տեղահանված անձանց կողմից ստեղծված, նրանց շահերը ներկայացնող, իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և նրանց անունից հանդես եկող կազմակերպությունները, որոնք 2․5 տարի զբաղվում են նմանատիպ խնդիրներով, չեն լիազորել հայտարարությունը ստորագրած ՀԿ-ներին հանդես գալ Հադրութի շրջանի, Շուշիի, Քաշաթաղի, Քարվաճառի տեղահանված բնակիչների անունից, առավել ևս, նրանց անունից դիմել թշնամի Ադրբեջանի ղեկավարին։

Մեր հստակ դիրքորոշումն է․
Բռնի տեղահանված բնակիչները պայքարում են իրենց հայրենի բնակավայրերը վերադառնալու համար, սակայն երբևիցե չեն դիմի բռնապետ Ալիևին և ռազմական հանցագործությունների համար մեղադրվող և Հաագայի դատարանի կողմից կալանավորման ենթակա Ռուսաստանի նախագահին։

Մենք այսուհետ էլ կպայքարենք մեր բոլոր իրավունքների համար, սակայն հստակ ձևակերպած միջազգային մեխանիզմների շրջանակներում, որոնց հիմքում դրված է Արցախի Հանրապետության բնակչության ինքնորոշման իրավունքն ու դրանից բխող բոլոր երաշխիքները։
Խիստ դատապարտում ենք Արցախի մեր գործընկերների ոչ կոմպետենտ դիրքորոշումն ու ուրիշների փոխարեն որոշումներ կայացնելու թվացյալ իրավունքը։

Պահանջում ենք հետ վերցնել նշված հայտարարությունը, կամ տարածել այն որպես սեփական որոշում ու տեսակետ, զերծ մնալով բռնի տեղահանված բնակչության շահերը պաշտպանող ՀԿ-ների անունից հանդես գալուց։

Կոչ ենք անում Արցախի Հանրապետության ԱԳՆ-ին չշահարկել մեր իրավունքներն ու զերծ մնալ նմանատիպ վտանգավոր ու արկածախնդիր նախաձեռնություններից, որոնք անդառնալի վնաս են հասցնում մեր երկրին և լրացուցիչ սպառնալիքներ ստեղծում շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցների համար։

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ, Մարգարիտա Քարամյան

«Հանուն Հադրութի» ՀԿ, Լևոն Հայրիյան

«Վերադարձ դեպի Քարվաճառ» Դավիթ Եղիազարյան

«Կռունկ» արցախահայության խնդիրներով զբաղվող ՀԿ, Մարիամ Ավագյան

«Վերադարձ դեպի Քաշաթաղ», Կարինե Մովսիսյան

«Շուշիի դեօկուպացիա», Վասպուրակ Կարապետյան

«Հարմոնիա» Շուշիի կանանց ՀԿ, Ջուլիետտա Առուստամյան»

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ