copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:40 21-03-2023

ՀՀ ԱԳՆ-ն քննարկել է ՀԱՊԿ-ի փոխօգնության փաթեթը, բայց վերջին պահին Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է դրանից, երեկ Միրզոյանը չհերքեց դա․ Հայկ Մամիջանյան

Երեկ Ալեն Սիմոնյանը, կապված Բաքու-Ստեփանակերտ, այսպես կոչված վերաինտեգրման բանակցություններին, բառացի պատասխանեց՝ դեռևս ճանապարհ կա անցնելու։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Այսինքն, Ալեն Սիմոնյանը բացարձակապես չի բառացում ադրբեջանական օրակարգի այսպես կոչված վերաինտեգրման բանակցությունների հավանականությունը։ Դա հերիք չի, մի հատ էլ ասում է՝ դեռ ճանապարհ կա անցնելու։ Կարծում եմ, սրա գնահատականը պետք է տա ժողովուրդը ու այն մարդիկ, որոնք 2021թ-ին սխալմամբ ու մոլորությամբ ձայն են տվել ՔՊ-ին»,- ասաց Մամիջանյանը։
Նա նշեց, որ ԱԺ նախագահը նաև հնարավոր համարեց ադրբեջանցիների կողմից Կաշենի հանքի այցելությունը։

Ըստ նրա՝ Ալեն Սիմոնյանի՝ երեկ արած հայտարարությունները և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները տրամագծորեն հակասում են միմյանց։
«Մեր երկիրը փորձադաշտ չէ, թող կամ իրար հետ հասկանան՝ ինչ են խոսելու, կամ էլ երկուսից մեկը դադարի խոսել արտաքին քաղաքականությունից, որովհետև դրանք ծայրաստիճան իրարամերժ մեսիջներ էին»,- ասաց նա։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև Միրզոյան-Լավրով հանդիպմանը։
«Ինձ համար անընկալելի է բոլոր միջազգային ֆորմատներում իշխող կուսակցության ներկայացուցիչների հնչեցած մեսիջները ու այն լռությունը, որով կանգնած էր երեկ Արարատ Միրզոյանը, երբ քննարկվում էր Արևմուտքի դերակատարությունը և այլն։ Կամ ինքը համաձայն էր հնչեցված կարծիքներին, կամ չհամարձակվեց հակառակն ասել։ Ցավով պետք է նշեմ, որ ՀՀ արտգործնախարարի ներկայությամբ երեկ օգտագործվեց «30 տարվա օկուպացիա» եզրույթը, և դրան որևէ պատասխան չհնչեց։ Լավրովը երեկ ևս մեկ անգամ հայտարարեց այն, ինչի մասին մենք բազմիցս խոսել ենք՝ հոկտեմբերի կեսերին կար հնարավորություն կանգնեցնել պատերազմը, որից Նիկոլ Փաշինյանը չի օգտվել, երբ թե՛ տարածքային կորուստները, թե՛ մարդկային զոհերը շատ ավելի այլ պատկեր ունեին։ Դրա մասին Լավրովը խոսել է Արարատ Միրզոյանի ներկայությամբ, ով այն չի հերքել, այնպես, որ սա կայացած փաստ է»,- ասաց պատգամավորը։

Ըստ Մամիջանյանի՝ Լավրովի հաջորդ հայտարարությունը, որը Միրզոյանը չի հերքել, այն էր, որ ՀԱՊԿ-ի փոխօգնության փաթեթը երկար քննարկվել և պատրաստվել է Հայաստանի ԱԳՆ-ի մասնակցությամբ, բայց վերջին պահին Նիկոլ Փաշինյանը դրանից հրաժարվել է
«Այսինքն, ՀՀ ԱԳՆ-ն քննարկել է ՀԱՊԿ-ի փոխօգնության ծրագիրը, որից հետո այն մերժվել է Փաշինյանի կողմից»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել