Մենք պաշտպանում ենք Փաշինյանի դիրքորոշումը՝ Ղարաբաղի և Բաքվի միջև երկխոսության անհրաժեշտության վերաբերյալ
Արտաքին 3 տարի առաջ - 20:00 20-03-2023

Մենք պաշտպանում ենք Փաշինյանի դիրքորոշումը՝ Ղարաբաղի և Բաքվի միջև երկխոսության անհրաժեշտության վերաբերյալ. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պաշտպանում է Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսության անհրաժեշտության վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Լավրովն ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։

«Մենք պաշտպանում ենք այն դիրքորոշումը, որը ժամանակին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ելնում է նրանից, որ Ղարաբաղի բնակիչների անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների ապահովումը պետք է որոշեն Ղարաբաղի և Բաքվի ներկայացուցիչները։ Մենք այս հարցում խրախուսում ենք կողմերին, և Հայաստանն իհարկե նույնպես շահագրգռված է դրանում»,- ասել է նա։

Ռուսաստանի գլխավոր դիվանագետի համոզմամբ՝ կարևոր է հասկանալ, թե որքան որակյալ կլինեն կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նա այս համատեքստում հիշատակել է Դոնբասի հարցով Մինսկի համաձայնագրերը, որոնց համաձայն Ուկրաինայի արևելյան շրջանի բնակիչները պետք է իրենց մայրենի լեզվի, երեխաներին մայրենի լեզվով ուսուցանելու, այդ լեզվի կիրառմամբ ապրելու և աշխատելու, իրենց մշակույթը, կրոնը պահպանելու, տեղական ինքնակառավարման հնարավորություն և իրենց հայրենակիցների հետ որոշ տնտեսական, առևտրային հարաբերություններ ուենանլու իրավունքներով օժտված լինեին։

Լավրովը հավելել է, որ ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով արժանավայել կյանքի կկոչվեն պայմանավորվածությունները։ «Կարծում եմ, որ մոտավորապես նույն իրավունքների փաթեթն անհրաժեշտ կլինի ղարաբաղցիներին»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ Մինսկի համաձայնությունների չկատարումը այն պատճառներից մեկն էր, որոնց համրա 2022-ի փետրվարի 24-ին Ռուսաստանը պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի