Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 3 տարի առաջ - 16:27 18-03-2023

Ինչպես «Լեոն» ֆիլմի նկարահանման ժամանակ ծնվեց «Տաքսիի» գաղափարը․ այսօր կինոռեժիսոր Լյուկ Բեսոնի ծննդյան օրն է

1994 թվականին նկարահանված «Լեոն» ֆիլմը կինոյի դասական է և լավագույն հոգեբանական թրիլլերներից մեկը։ Այն արտհաուս ժանրի ամենադիտված ֆիլմերից է։

Ֆիլմը ամենից առաջ երկու միայնակ էությունների պատմություն է, որի հեղնակը ռեժիսոր Լյուկ Բեսոնն է։

Ֆրանսիացի նշանավոր կինոռեժիսոր, նշանավոր «Հինգերորդ տարր», «Տաքսի», «Ավազակուհիները», «Տասներեքերորդ թաղամաս» ֆիլմերի սցենարիստ, պրոդյուսեր Լյուկ Բեսոնի ծննդյան առիթով Oragir.News-ը առանձնացրել է «Լեոն» ֆիլմի մասին մի քանի հետաքրքիր փաստեր։



Մարդասպանի մասին պատմություն գրելու գաղափարը ծնվել է Լյուկ Բեսոնի կողմից իր առաջին կինոհաջողության՝ «Նիկիտա» ֆիլմի նկարահանումներից հետո։ Ֆիլմի հերոսներից մեկը՝ Վիկտորը, դարձավ Լեոնի նախատիպը։ Երկու պրոֆեսիոնալ մարդասպաններն էլ նախընտրում են կրել երկար վերարկուներ, մուգ ակնոցներ և տրիկոտաժե գլխարկներ։ Միայն Վիկտորն ավելի դաժան էր ու ոչ մի բարոյական սկզբունքով չէր առաջնորդվում՝ ի տարբերություն Լեոնի։

Սա Նատալի Պորտմանի դեբյուտային ֆիլմն է․ նա ընդամենը տասնմեկ տարեկանում առաջադրվեց Մաթիլդայի դերի համար։

Այս ֆիլմը կանխորոշեց Նատալիի հաջող կարիերան համաշխարհային կինոարդյունաբերության մեջ:



Երիտասարդ Նատալի Պորտմանը հաղթել է 2000 մասնակցի, ովքեր նույնպես մասնակցում էին Մաթիլդայի դերի համար անցկացվող քասթինգին:

Նրանց թվում էին նաև Լիվ Թայլերն ու Քրիստինա Ռիչին։ Բայց նրանք բոլորն էլ չհամապատասխանեցին կերպարին, որը ռեժիսորն ու սցենարիստը նկարագրել էին որպես «երեխայի ու կնոջ միջև շատ գեղեցիկ աղջիկ»:

«Լեոն» ֆիլմի նկարահանման համար պահանջվել է մոտ 15 միլիոն դոլար։ Սակայն նույնիսկ այս համեմատաբար փոքր գումարն անմիջապես չհատկացվեց։ Բանն այն է, որ ստուդիայի ղեկավարները չէին հավատում, որ Ժան Ռենոյի ֆիլմը, որն ի դեպ դեռ աստղ չէր, կվաճառվի։

«Լեոն» ֆիլմի նկարահանումների մի մասը տեղի է ունեցել Նյու Յորքի հայտնի «Չելսի» հյուրանոցում։ Շենքը կառուցվել է 1880 թվականին։ Տարբեր ժամանակներում այնտեղ նկարահանվել են Մադոննան, Արթուր Քլարկը և այլ հայտնիներ։



Ֆիլմում ֆրանսիացի դերասան Սամի Նասերին հանդես է եկել հատուկ նշանակության ջոկատի սպայի դերում։ Տարբերվող արտաքինով տղան ընդամենը 10 օր է մասնակցել նկարահանման գործընթացին։ Բայց այս ընթացքում նրան հաջողվել է այնքան տպավորել Բեսոնին, որ հատուկ այս դերասանի համար ստեղծեց սցենար։ Այսպես սկսվեց «Տաքսի» հայտնի ֆիլմաշարը։

Նկարահանումների մեջ հայտնվեց մեկ այլ «հերոս»՝ մշտադալար բույսը՝ ագլաոնեման։ Դա սենտիմենտալ մարդասպան Լեոնի սիրելի ծաղիկն էր և միակ կենդանի արարածը, որ նրան հետաքրքրում էր:

Հայտնի մարտաֆիլմը ծնվել է միայն այն պատճառով, որ Լյուկ Բեսոնին զբաղվելու ինչ-որ բան էր պետք «Հինգերորդ տարրը» ֆիլմի նկարահանումների ընդմիջման ժամանակ, ինչը պայմանավորված էր Բրյուս Ուիլիսի զբաղվածությամբ։

Նա սցենարը գրել է մեկ ամսում, իսկ նկարահանման համար պահանջվել է ընդամենը 90 օր։



«Լեոն» ֆիլմի սցենարի օրիգինալ տարբերակը ներառում էր անկողնային տեսարաններ, որոնցում Մաթիլդան և պրոֆեսիոնալ մարդասպանը դառնում են սիրեկաններ։ Բայց Պորտմանի ծնողների խնդրանքով՝ այս սյուժետային շրջադարձը հանվել է ֆիլմից։

Նկարահանման գործընթացի բոլոր մասնակիցները հիշում են մի հետաքրքիր դեպք. ինչ-որ գող թալանել էր մի խանութ և փախչում էր թալանով։ Խեղճը պատահաբար հանդիպել է նկարահանող խմբին, որտեղ շատ «ոստիկաններ» կային։ Գողը նախընտրել է անմիջապես հանձնվել, թեև այդ ոստիկաններն ընդամենը դերակատարաներ էին։

«Լեոն» ֆիլմի նկարահանումների մի մասը տեղի է ունեցել Նյու Յորքում (հիմնականում փողոցային տեսարաններ), իսկ մի մասը՝ Փարիզում (հիմնականում ներքին տեսարաններ)։

Իրականում Ժան Ռենոն ֆրանսիացի չէ, այլ Խուան Մորենո Հերերա Խիմենես անունով իսպանացի։ Ստացել է դերասանական կրթություն և ընդունել Ժան Ռենո կեղծանունը, որպեսզի օտար անունը չխանգարի իր կարիերային։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
10:26 Երդմնակալության ժամանակ ոտքի չկանգնեցին․ ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ նիստը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց

Ձեզ գուցե հետաքրքրի