Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:10 17-03-2023

Թուքմենստանի նախկին նախագահն առաջարկում է Էրդողանին ներկայացնել Խաղաղության նոբելյան մրցանակի, Ռուսաստանը դեմ չէ առաջարկին

Թուրքմենստանի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը առաջարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ներկայացնել Խաղաղության նոբելյան մրցանակի։ Ինչպես փոխանցում է թուրքմենական «Нейтральный Туркменистан» պարբերականը, Բերդիմուհամեդովը համապատասխան առաջարկը հնչեցրել է նախօրեին Անկարայում կայացած Թյուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթաժողովի ժամանակ։

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտնել է, որ Էրդողանն «ականավոր անձնավորություն է և համաշխարհային մակարդակի քաղաքական գործիչ», ում ճանաչում է արդեն 22 տարի։ Նա նշել է, որ Թուրքիայի նախագահը ոչ միայն իր ժողովրդի, այլ նաև բոլոր մուսուլմանական ժողովուրդների համար խաղաղ կյանք ապահովելու նպատակով մեծ աշխատանք է կատարում։

«Ելնելով դրանից՝ առաջարկվում է Թուրքիայի Հանրապետության նախագահին առաջադրել Խաղաղության նոբելյան մրցանակի, և մենք լիովին աջակցում ենք բոլոր համապատասխան առաջարկներին։ Նա այդ միջազգային մրցանակին արժանի ղեկավար է»,- հայտարարել է նա։

Հատկանշական է, որ Թուրքմենստանի նախագահի առաջարկին աջակցում է նաև Ռուսաստանի Դաշնությունը։ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խաղաղապահ գործունեությունը և միջնորդությունը։

«Անկասկած, մենք բարձր ենք գնահատում պարոն Էրդողանի ջանքերը, նրա խաղաղապահ գործունեությունը, միջնորդական ծառայություններ մատուցելու նրա փորձերը և նրա վերաբերմունքը ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Պեսկովը։

Ամիսներ առաջ Oragir.News-ը տեղեկացրել էր, Թուրքիայում նույնպես ներկայացրել են Էրդողանի թեկնածությունը՝ Խաղաղության նոբելյան մրցանակի համար։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց