Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:43 17-03-2023

ՍԱՏՄ-ն դեռ լուռ է. նա իր տղամարդկային խոսքը կասի 14 օր հետո միայն

Երեկ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արդեն ընթացք է տվել «Հետքի» հրապարակմանը, բոլոր ընկերություններում լինեն վերահսկողական գործողություններ։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց տեսչության հանրային իրազեկման բաժնի պետ Անուշ Հարությունյանն՝ անդրադառնալով կաթնաշոռի շուկայում ուսումնասիրության վերաբերյալ «Հետքի» հրապարակմանը։

«Ուսումնասիրություններից հետո՝ պարզ կլինի, թե խնդիրն իրացման ցանցում է եղել, թե ոչ։ Իրենց հայտարարություններում նշվում են կետեր, որոնք, այո, կարող են առաջանալ իրացման ցանցում , բայց կան խնդիրներ, որոնք խոսում են այն մասին, որ պետք է արտադրությունները նույնպես վերահսկել» ։

Նա նշեց, որ միայն իրենց ստուգումներից հետո կարող են որոշում կայացնել արտադրատեսակների կասեղցման վերաբերյալ։

«Եթե խնդիր չհայտնաբերվի, դա տնտեսվարողի գործունեությանը լրջագույն վնաս տալ կնշանակի, որի փոխատուցումը կմնա պետության վրա։ Երբ մեր ստուգումից հետո խախտում կհայտնաբերենք, խախտման հիմքով բնականաբար կկասեցվի առանձին ապրանքատեսակի արտադրությունը, և վարչական պատասխանատվություն կնախատեսվի , մինչև որ իրենք նոր լաբորատոր փորձաքննություն կանեն, կներկայացնեն փորձաքննության արդյունքները, որից հետո էլ կասեցումը կվերացվի»։

Նա ընդգծեց, որ որևէ այլ կազմակերպության ուսումնասիրությունը իրենց համար հիմք չէ կասեցնելու արտադրությունը։

«Այդ հրապարակումը, մենք ընդունում ենք որպես ահազանգ, որ այստեղ խնդիր կա, բայց մենք պետք է գնանք ստուգենք, թե արդյոք այդ ահազանգն համապատասխանում է իրականությանը, թե ոչ։ Եթե այո, բնականաբար կասեցնենք, բայց մենք մեր լաբորատոր փորձաքննությամբ ենք դա պարզում»։

Նա նաև նշեց, որ սովորաբար որպեսզի փորձաքննությունը արժանահավատ լինի՝ փորձաքննության ընթացքը 7 օր է, իսկ ստուգման ընթացքը՝ 3-7 օր։ Այսինքն, ամբողջ ամբողջ պրոցեսի համար 10-14 օր է հարկավոր։

Հարցին, թե արդյոք այդ ընկերություններում նախկինում սռտոիգումներ արե՞լ են ու արդյո՞ք խնդիրներ հայտնաբերել են՝ նա պատասխանեց, որ ստուգումներն իրականացվում են ըստ ստուգման պլանի, տարեկան տեսչությունը 1000 ընկերություն է ստուգում։

«Տեսչական մարմինն իր ստուգումներն անում է ըստ պլանի, ո՞նց եք պատկերացնում, որ անընդհատ տնտեսավարողին շաբաթը մեկ մտնենք՝ ասենք, ցույց տուր, թե ինչ ես անում։ Այսինքն, պետք է հիմք ունենալ տնտեսավարողի մոտ մտնելու, իսկ հիմքը բողոքն է նաև մամուլում ու սոցցացնցերում հրապարակումները»։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց