Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:30 16-03-2023

Պուտինը հորդորում է արագացնել Դաղստան-Ադրբեջան-Իրան երթուղու կառուցումը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չնայած աշխարհաքաղաքական դասավորությունների բարդությանը, բոլոր երկրները համաձայն են կառուցել Դաղստան-Ադրբեջան-Իրան երթուղին։ Ինչպես փոխանցում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, Պուտինը կոչ է արել արագացնել երկաթուղու կառուցման աշխատանքները։

«Բոլորը համաձայն են՝ չնայած տարածաշրջանի երկրների աշխարհաքաղաքական դասավորվածություններին և հակասություններին, որոնք միշտ առաջանում են հարևանների միջև: Բոլորը համաձայն են, որ այդ երթուղին (Դաղստան-Ադրբեջան-Իրան-խմբ․) պետք է կառուցվի»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը միևնույն ժամանակ հավելել է, որ ներկայումս անհրաժեշտ է միայն հասկանալ, թե որքան արագ կիրականցվի երկաթուղու կառուցումը և որոնք կլինեն ֆինանսավորման վերջնական աղբյուրները։

Պուտինը հայտնել է, որ Ադրբեջանի տարածքով Դաղստանից Իրան երթուղին պետք է կառուցել ավելի շուտ՝ նշելով, որ այն միշտ պահանջված կլինի։ Նա միևնույն ժամանակ գործարարներին կոչ է արել միջոցներ ուղղել «Հյուսիս-Հարավ» միջանցքի կառուցմանը, որն Իրանի տարածքով պետք է ապահովվի Ռուսաստանի և Հնդկաստանի միջեւ տրանսպորտային կապը:

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
15:47 Դհուլ-զուռնով գանք Զվարթնոց. Ռաֆայել Երանոսյանի հումորային արձագանքը Գոռ Հակոբյանի հոլովակին