Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:46 16-03-2023

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ՀՀ Ոստիկանության պետի տեղակալներ է նշանակել

Այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել, որով տեղակալների է նշանակել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վ․ Ղազարյանի հրամանով Ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի պաշտոնից։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Վ․ Վարդանյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ։
ՀՀ ՆԳՆ նախարարի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից։

Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Կ․ Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան