copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:00 16-03-2023

Սիսիան-Իշխանասար ճանապարհին վթարի ենթարկված 4 սպաներից մեկին տեղափոխել են Երևան

Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհին մարտի 15-ին տեղի ունեցած վթարից տուժած 4 սպաներից 3-ի վիճակը գնահատվել է թեթև։ 4-րդ սպան այսօր տեղափոխվել է Երևան։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Oragir.News-ի հետ զրույցում Իշխանասար համայնքի ղեկավար Մարատ Պետրոսյանի խոսքով, այս մասին իրեն հայտնել են «Աղիտուի» զինվորական հոսպիտալից։ «Երևան տեղափոխված սպան ողնաշարի կոտրվածք է ստացել։ Նրան տեղափոխել են Երևանի Զինվորական հոսպիտալ։ Մյուս 3 սպաները բուժումը կշարունակեն Սյունիքի զինվորական հոսպիտալում»,- ասաց նա։

Իշխանասարի համայնքապետի խոսքով՝ վթարը տեղի է ունեցել Սիսիանից մինչև Իշխանասարի խաչմերուկ ընկած հատվածում։ Երևան-Գորիս այդ ավտոճանապարհն, ըստ նրա, շատ վաղուց վերականգնվել է։ Իսկ վթարները Oragir.News-ի զրուցակիցը կապում է այդ հատվածում շրջադարձի ժամանակ արագությունը չնվազեցնելու հետ։

«Ճանապարհի այդ հատվածում ակնհայտ որևէ պատճառ չկա վթարի համար։ Այդտեղ ընդամենը շրջադարձի հատված է։ Ըստ երևույթին, արագ են ընթացել, չեն հասցրել շրջադարձ կատարել ու շրջվել են։ Դա իմ մշտական ճանապարհն է, որտեղով գնում եմ Սիսիան, գալիս եմ, երբևէ որևէ խնդիր չի եղել։ Էդտեղ կարելի է վթարվել միայն երկու դեպքում, եթե վարորդը խմած է, կամ եթե արագ է վարում։ Ինչքան էլ նեղ ճանապարհ լինի՝ ոչ մի բան էլ չի լինում»,- ասաց նա։

Պետրոսյանի խոսքով՝ ճանապարհի այդ հատվածում ասֆալտի հետ կապված խնդիրներ ևս առկա չեն։ «Այդտեղ որևէ խոչընդոտ չկա։ Բոլոր նշանները տեղադրված են։ Կողքի արգելապատնեշները ևս առկա են։ Ճանապարհն ամեն ինչով լիարժեքորեն կահավորված է։ Ճանապարհի գիշերային արտացոլիչ (отражатель – խմբ․) ևս կա»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի օգնական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ 2023թ․ մարտի 15-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող։ Նրանցից երեքի վիճակը եղել է բավարար, մեկի վիճակը՝ միջին ծանրության։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան