copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:01 15-03-2023

Ավտովթար՝ Իշխանասարի ճանապարհին․ զինվորականներ են վիրավորվել. shamshyan.com

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մարտի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 13։50-ի սահմանում Mercedes մակնիշի ավտոմեքենան Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աղիտուի» զինվորական հոսպիտալ։

Բոլոր 4 վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում և բոլորը սպաներ են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված