copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:01 15-03-2023

ՀՀ սահմանին ԱԱԾ սահմանապահ զորքեր տեղակայելու պլանները չեն փոխվել. Պապիկյան

Հայաստանի Հանրապետության սահմանին ԱԱԾ սահմանապահ զորքեր տեղակայելու`ՀՀ իշխանությունների պլանները չեն փոխվել։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի հերթական նիստում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Ինչպես հայտնի է, ներկայում Հայաստան-Ադրբեջան սահմանը գրեթե ամբողջությամբ հսկում են ՀՀ ԶՈւ զինծառայողները, իսկ ՀՀ իշխանությունները նախատեսում են, որ Հայաստանի սահմանային հսկողությունը փուլ առ փուլ փոխանցվի ԱԱԾ սահմանապահ զորքերին։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ ծանոթանալով ԶՈւ զարգացման պլանի հետ, արձանագրել է, որ համաձայն դրա` միչև 2027 թվականը սահմանի ամբողջական վերահսկողությունը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը դեռ ամբողջությամբ չեն իրականացնելու։
«2021 թվականին ԱԱԾ սահմանապահ զորքերին 1 տեղամաս են վստահել, սակայն այդ ժամանակից ի վեր նրանց պատասխանատվության գոտին չի փոխվել, չնայած խոսվում է աստիճանական ռոտացիայի և ամբողջական փոխարինման մասին»,- նշեց Մանուկյանը։

Ի պատասխան Պապիկյանն ընդգծեց, որ այն, ինչ եղել է 2021 թվականին, շարունակում է նույնը մնալ։
«Նոր հատվածների հսկողությունն այս փուլում դեռևս չի հանձնվել։ Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ դա կախված է աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրավիճակներից»,- ասաց պաշտպանության նախարարը։

Նա շեշտեց` հնարավոր զարգացումները կկանխորոշեն այդ պլանի հետագա իրագործումը, բայց,այնուամենայնիվ, ևս մեկ անգամ ընդգծեց` ճիշտ ճանապարհն այն է, որ սահմանները հսկեն սահմանապահ զորքերը, եթե իրավիճակը դա թույլ տա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում