copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:34 15-03-2023

Փաշինյանի համեմատականի նրբերանգները․ Թորոսյանը «Աստծո դատաստանից» պետք է վախենա

Երեկ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից պարզ դարձավ, որ վարչապետը չի պատրաստվում փրկել Թորոսյանին, ըստ էության՝ նա իր հայտարարություններով կանաչ լույս վառեց իրավապահների համար, որ եթե Թորոսյանը թալանել է, ուրեմն ներում-բեկում չկա, կոռուպցիան աններելի է, իսկ Հայաստանում որևէ մեկի գլխին հնարավոր չի գործ սարքել։

Հիմա գնդակը իրավապահների դաշտում է, կամ նրանք պիտի ապացուցեն, որ արդարադատություն կա, պետական ապարատն էլ աշխատում է, նորմալ քննություն անեն, հարցաքննեն և ըստ դրա՝ մեղադրանք առաջադրեն, կամ համաձայնեն Թորոսյանի հայտարարությունների հետ, թե «գործը սարքվել է»։

Ամեն դեպքում՝ Փաշինյանը եթե անգամ ներեր Թորոսյանի մանրումիջին թալանը, ապա հաստատապես չի ներել գրած ստատուսները, հնչեցրած մեղադրանքները։

Նա թիմակցի մեղադրական գրառումների մասին հարցերին պատասխանում էր ակնհայտ հեգնանքով, թեև ասում էր՝ իրավական, ժողովրդավար երկրում կարող է մեկ պատգամավորը, թիմակիցը նման կարծիք ունենալ, ամեն դեպքում՝ Թորոսյանի գրառումները անընդունելի են Փաշինյանի համար։

Ուշագրավ է, որ վարչապետը իրեն համեմատում է Աստծո հետ՝ ասելով, թե ողբերգություն չի, որ Արսեն Թորոսյանն իրեն չի հավատում․ Աստծուն չհավատացող հոգևորականներ կան։ Այս համեմատությունը ցույց է տալիս, որ ոչ միայն Փաշինյանը իրեն Աստված է զգում և համարում, այլև իրեն չհավատալը, մեղադրելը համեմատում է այնպիսի ծանր մեղքի հետ, ինչպիսին հոգևորականների Աստծուն չհավատալն է, հետևաբար՝ Թորոսյանը Աստծո դատաստանից թող վախենա, նույն ինքն է՝ Փաշինյանի պատժից։

Ասուլիսից, իսկ հետո կայացած ՔՊ վարչության նիստից հետո թերևս պետք է սպասել իրավապահների քայլերին և հայտարարություններին, ինչպես նաև շարքային ՔՊ-ականների արձագանքներին, մինչև երեկ նրան տարակուսանքի մեջ էին, չգիտեին՝ ինչ անել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը