copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:09 14-03-2023

Թշնամու սադրանքի վտանգը մեծ է․ նա փորձելու է խաբկանքով մեր ուշադրությունը շեղել դեպի Սիսիան․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ զորքերի որոշակի կուտակումներ է արել Հայաստանի ու Արցախի առաջնագծի մոտ։ Թշնամու սադրանքի վտանգը մեծ է, բայց իմ կարծիքով, Ադրբեջանը փորձելու է խաբկանքով մեր ուշադրությունը շեղել դեպի Սիսիան, բայց իրականում փակել ևս մեկ ճանապարհ այլ վայրում։

Ադրբեջանը զորքի ու ծանր զինտեխնիկայի կուտակում է արել հատկապես Արցախի Ճանկաթաղի ու Կաշենի հանքի դիմաց։

Իմ կարծիքով, թշնամին փորձում է այլ վայրերում լարվածություն ստեղծելով, շեղել մեր ուշադրությունը և թուլացնել Մարտակերտը և Ստեփանակերտը կապող հիմնական ճանապարհի պաշտպանությունը։

Նայելով Ադրբեջանի զորքի տեղաշարժին ու հայտարարություններին' ենթադրում եմ, որ թշնամին նպատակ ունի հանկարծակի ներխուժումով փակել Ճանկաթաղի խաչմերուկը և փաստացի Արցախը երկու մասի բաժանել, ինչից հետո կբացի Լաչինի միջանցքը։

Դա թշնամու տակտիկական հնարք կարող է լինել, որով կփորձի նախ խուճապ առաջացնել Արցախում, ապա նաև հասնել Կաշենի հանքի նկատմամբ հսկողության ու իր պահանջների կատարման ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմից։

Այս առումով դիմում եմ Արցախի ՊԲ սպայական կազմին ու հրամանատարությանը, Ճանկաթաղի խաչմերուկը և թշնամու զորքին մոտ ճանապարհի հատվածները առավել ուժեղ պետք է հսկել։ Ադրբեջանը կարող է մի քանի կրակոց արձակել, ասենք, Մարտունու ուղղությամբ, բայց հիմնական զորքի տեղաշարժ անել հենց Ճանկաթաղի խաչմերուկի կողմ։ Դա ոչ մի կերպ չպետք է թույլ տալ։

Կարծում եմ, նույնիսկ անհրաժեշտ է ռուսական խաղաղապահ զորքի մի քանի հատուկ ջոկատների հետ մշտական հսկողություն սահմանել ճանապարհին' կանխելու թշնամու հնարավոր սադրանքը։
Սիրելի Արցախցիներ, սա ընդամենը վերլուծություն է' հիմնված թշնամու քայլերի տրամաբանության վրա։ Պետք է թշնամուց մեկ քայլ առաջ մտածել»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող