Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 14:40 13-03-2023

Հայաստանում պարեկություն անող Եվրամիության դիտորդները հարուցել են և՛ ՌԴ-ի, և՛ Իրանի վրդովմունքը

Մեծագույն մտահոգությամբ եմ հետևում Հայաստանի և Արցախի մասին ուժային տարբեր կենտրոնների, նախևառաջ՝ Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի՝ բացառապես սեփական աշխարհաքաղաքական հետաքրքրությունների ծիրում արվող հայտարարություններին։ Առանց այդ էլ բավական բարդ կացության մեջ գտնվող մեր երկիրը, Արցախը ներառյալ, չի կարող իրեն շռայլություն թույլ տալ հակադիր շահեր ունեցող գերտերություններին միաժամանակ հրավիրելու այստեղ և նրանց համար մարտադաշտ դառնալու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը:

«Մասնավորապես, Հայաստանում պարեկություն անող Եվրամիության դիտորդները հարուցել են և՛ ՌԴ-ի, և՛ Իրանի վրդովմունքը, միաժամանակ՝ հասկանալի չէ, թե ի՞նչ ռազմաքաղաքական խնդիր են նրանք լուծում այստեղ։

Մյուս կողմից, Կրեմլը շարունակաբար խոսում է Եվրամիության կողմից Հայաստանում իր ազդեցությունը սասանելու փորձերի մասին։ Եվ այս ամենին ՀՀ իշխանությունն անմասնակից է կամ իրեն դիրքավորում է, որպես պասիվ դիտորդ, ինչը պարզապես անթույլատրելի է։ Որպես քաղաքական գործչի, կուսակցության ղեկավարի՝ հանրության հետ հանդիպումների ընթացքում ինձ հաճախ են հարցնում՝ ես ռուսամե՞տ եմ, թե՞ արևմտամետ։

Ես մշտապես պատասխանում եմ, որ ես հայաստանակենտրոն եմ, սպասարկում եմ միայն Հայաստանի ազգային և պետական շահը։ Այնքանով, որքանով ռուսական, ամերիկյան, եվրոպական, իրանական, չինական կամ որևէ այլ երկրի շահ համադրելի է մեր ազգային-պետական շահի հետ, համակարծիք եմ այդ պետության կամ ուժի հետ, բայց միայն ՀՀ-ի և Արցախի շահերի տիրույթում։

Ի վերջո, պետք է դուրս գալ այս պարզունակ շրջապտույտից, դադարել սպասարկել որևէ ուժային բևեռի շահերը, լինել սրա կամ նրա ազդեցության գործակալ։ Հայաստանյան հանրահավաքներում չի կարող և չպետք է ծածանվի որևէ երկրի դրոշ, բացի ՀՀ և Արցախի պետական դրոշներից։ Մենք շնորհակալ ենք մեր ռազմավարական դաշնակցին, բարեկամ երկրներին, բայց ի հաշիվ Հայաստանի և հայության շահի՝ որևէ զիջման պատրաստ չենք»,- գրել է Թարվերդյանը:

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում