Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:27 12-03-2023

Արսեն Թորոսյանի և Գևորգ Սիմոնյանի ընկերն ու գործընկերը վստահ է, որ Սիմոնյանը պիտի ձերբակալվեր հարցաքննությունից հետո

«Գևորգ Սիմոնյանն իմ ընկերն է։ Մի թիմային աշխատանք է եղել, և ես շատ լավ տեսել եմ, թե ինչպես է 24 ժամ ռեժիմով աշխատել ամբողջ համակարգը»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը։ Նրա կարծիքով, այս ամենը ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է.

«Եթե կա մեղավոր թող պատժվի, նույնիսկ եթե իմ ընկերն է, դա չի քննվում։ Բայց հարցը նրանում է, որ այդ ժամանակվա փոխնախարարին՝ Գևորգ Սիմոնյանին չեն կանչել, հարցեր չեն տվել ու միանգամից ձերբակալելու որոշում են կայացրել։ Ես համոզված եմ, որ այս ամենի վերջը լինելու է բոլորի արդարացումը։ Նույնն էլ կարող եմ ասել Արսեն Թորոսյանի պայագայում, ում մասին նույնպես նմանատիպ լուրեր էին շրջանառվում։ Իրականում Արսեն Թորոսյանի շնորհիվ մենք հոյակապ ենք հաղթահարել կովիդը, եթե ուսումնասիրեք այլ երկրների մահացության ցուցանիշները, մեզ մոտ դա բավականին ցածր էր, քանի որ թիմային շատ մեծ աշխատանք էր տարվում, ինչին հիմա փորձում են անուն դնել։ Սարգսյանն ամդրադառնալով՝ ոչ պրոֆեսիոնալ արտահայտությանը նշեց, որ իրեն մտահոգում է հետևյալը.

«Խուզարկություն է կատարվել Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում, ի՞նչ են փորձում գտնել կաբինետում, եթե ուսումնասիրում են 2020 թվականը և այդ աշխատասենյակն այդ ժամանակ առողջապահության փոխնախարարին չի պատկանել։ Այսինքն տրամաբանությամբ ի՞նչ պետք է բերեր պարոն Սիմոնյանն իր աշխատասենյակում պահեր 2 տարի անց։ Հաջորդն այն է, որ մինչ օրս չի հարցաքննվել ո՛չ Գևորգ Սիմոնյանը, և ո՛չ էլ Արսեն Թորոսյանը»։

Նա նշեց, որ այս ամենն ավելի շատ մարդկանց համբավի հետ խաղալու պրոցես է, քան ինչ-որ բուն պատճառ։ «Պարոն Սիմոնյանի գործը հիմնաված է միայն ու միայն ենթադրությունների վրա, դրանում վստահ եմ»։

Հիշեցնենք, որ մարտի 11-ին, Հակակոռուպցիոն դատարանը քննելու էր Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու միջնորդությունը։ Նշենք՝ այսօր պարզ դարձավ, որ Սիմոնյանը 2 ամսով կալանավորվել է։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում