copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:00 10-03-2023

Վրաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը հիշեցնում են Կիևի մայդանը. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վրաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը հիշեցնում են Կիևի մայդանը։ Ինչպես փոխանցում է ռուսական Риа Новости լրատվական գործակալությունը, այս մասին Լավրովն ասել է ռուսական «Մեծ խաղ» հաղորդաշարի եթերում։

Ռուսաստանի գլխավոր դիվանագետի համոզմամբ՝ Թբիլիսիում տիրող իրավիճակի վերաբերյալ ԵՄ պաշտոնյաների կողմից տրվող գնահատականներն ակնհայտ կեղծավոր են։

«Շատ նման է Կիևի մայդանին։ Կասկածից վեր է, որ գրանցման մասին օրենքը այն հասարակական կազմակերպությունների, որոնք օտարերկրյա ֆինանսավորում են ստանում իրենց բյուջեի 20 տոկոսի չափով, միայն պատրվակ էր բռնի իշխանանափոխության փորձի համար»,- ասել է նա։

Սերգեյ Լավովը միևնույն ժամանակ ակնհայտ կեղծավորություն է որակել դեպքերի վերաբերյալ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելի արձագանքը։

Հիշեցնենք, որ մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը, ինչից հետո Թբիլիսիում սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր։ Ոստիկանները ցրել են բողոքի ցույցերը՝ օգտագործելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մարտի 7-8-ին տեղի ունեցած ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 133 մարդ։ Հինգշաբթի առավոտյան իշխանությունները հայտարարեցին, որ հետ են կանչում օրինագիծը խորհրդարանից։ Ուրբաթ օրը Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ երկրորդ ընթերցմամբ դեմ է քվեարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող