Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 15:28 10-03-2023

Հայտնի են սպորտային մարմնամարզության Հայաստանի չեմպիոնները

Մարտի 8-ին և 9-ին Երևանում անցկացվել է սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը:

Կանայք մրցել են Հրանտ Շահինյանի, իսկ տղամարդիկ՝ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցներում:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը 4 ոսկե մեդալ է նվաճել Հայաստանի առաջնությունում՝ հաղթող ճանաչվելով բազմամարտի, հենացատկի, զուգափայտի և պտտաձողի վարժություններում: Օղակների վարժության վրա հավասարը չի ունեցել Վահագն Դավթյանը (14.566), նժույգթափեր վարժությունում ոսկե մեդալին արժանացել է Գագիկ Խաչիկյանը (14.466), իսկ տղամարդկանց ազատ վարժությունների Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է երիտասարդների Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Համլետ Մանուկյանը:

Առաջնությունը վնասվածքի պատճառով բաց է թողել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը:

Կանանց պայքարում հաղթող են ճանաչվել Աննա Մանթաշյանը (ազատ վարժություն, ազատ վարժություն, հավասարակշռության գերան) և Մանե Պողոսյանը (հենացատկ): Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն առաջնության արդյունքները բավարար է համարում՝ առանձնացնելով նաև երիտասարդների գրանցած ցուցանիշները:

«Մեծահասակների հետ հավասար պայքարում էին երիտասարդները. նրանց արդյունքները շատ են ուրախացնում: Երիտասարդ մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանը, Էրիկ Բաղդասարյանը և Մամիկոն Խաչատրյանը կմասնակցեն աշխարհի առաջնությանը: Արդեն ժամանակն է, որ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում հանդես գանք թիմով: Ամեն ինչ տանում է դրան: Հաշվի առնելով մեր արդյունքները, նաև այն, որ շուտով կունենանք նոր դահլիճներ, մարզագույք՝ ամեն ինչ պետք է անենք, որ լինենք թիմային պայքարում և խոշոր մրցաշարերում ներկայանանք թիմով»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հակոբ Սերոբյանը:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականը մարտի 11-ից երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Թբիլիսիում, որից հետո կմասնակցի Թուրքիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Հայաստանի առաջնությունից հետո մեծահասակները կպատրաստվեն Եվրոպայի առաջնությանը, որը դարձյալ կանցկացվի Թուրքիայում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին