Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:01 10-03-2023

Դավթաշենի և Վանաձորի համայնքապետարանները ճանաչվել են «քույր քաղաքներ» իրենց «կրեատիվությամբ»

Մարտի 8-ը՝ Կանանց միջազգային օրը նշանավորվեց ոչ միայն ավանդական դարձած մաղթանքներով, ուղերձներով, այլեւ զանազան անակնկալներով։ Թեեւ ծաղիկներ ստանալն այդ օրը այդքան էլ անակնկալ չէ, բայց ոմանք փորձել էին այս արարողությունը ավելի կրեատիվ դարձնել։

Օրինակ՝ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի կողմից այս համայնքում ծաղիկներ էին բաժանում հայելային կերպարները, հաջորդիվ կարող են ներգրավվել նաեւ Ձմեռ պապին, Մաշային եւ Արջին, Հելո Կիտիին եւ Ռապունցելին, շատ ուրախ եւ կրեատիվ կստացվի։









Իր մտքի թռիչքով փայլել էր նաեւ Վանաձորի համայնքապետի ժ/պ Արկադի Փելեշյանը։
Նա տոնական հարդարանքով երկու աղջիկներ էր հրավիրել, որոնք ասես տորթ լինեին եւ վերջիններս այդ ծանր հագուստով դեռ մի հատ էլ ծաղիկներն էին բռնում, որպեսզի Փելեշյանը հատ-հատ նվիրի։ Իսկապես, շատ «ջենտլմեն» է համայնքի ղեկավարի ժ/պ, գեղեցիկ կանանց միջոցով փորձում է ուրախացնել կանանց, միաժամանակ նրանց «շահագործում» է։
Տպավորություն է, որ «գարուն աղջիկների» այցից ավելի շատ Փելեշյանն էր երջանկացել, համենայն դեպս լուսանկարներում նրա ուրախությանը չափ չկա։
Հաջորդ անգամ թերեւս Փելեշյանին պետք է խնդրել գոնե տոն օրը կնամեծար գտնվել, ոչ թե կանանց հաշվի ուրախացնել կանանց, նրանց գիրկը տալ ծաղիկների փունջը, այլ անձամբ կրել ծանր բեռը եւ անձամբ իր կերպարով ուրախացնել աշխատակցուհիներին։ Դե իսկ կերպարի ընտրության հարցում կարող ենք օգնել նրան՝ Բեթմենից մինչեւ սուպերմեն, ընտրությունը մեծ է։







Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել