copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:12 09-03-2023

Արդարադատության նախարարը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է դատական, իրավական բարեփոխումներին առնչվող հարցեր

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության՝ դատապարտյալների փոխանցման հարցերին և պրոբացիայի ոլորտներում երկու երկրների միջև ձեռքբերված համագործակցությանն ու փորձի փոխանակմանը:

Վրացի գործընկերներին են ներկայացվել նաև իրավական, դատական հանրային կառավարման բարեփոխումներին և էլեկտրոնային արդարադատությանն առնչվող հարցերը: Քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկներում կիրառվող գերժամանակակից սարքավորումների ձեռքբերման հնարավորություններին առնչվող հարցեր, ինչպես նաև այնպիսի համակարգի ներդնում, որը կբացառի ՔԿՀ-ներում անազատության մեջ գտնվող անձանց հասանելիությունը բջջային և ինտերնետ ցանցին:

Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Գրիգոր Մինասյանը կարևորել է երկու հարևան պետությունների բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև իրավունքի գերակայության ու դատաիրավական համագործակցության ոլորտում արդյունավետ փոխգործակցությունը: Դեսպան Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել է, որ հայ-վրացական բարեկամությունը հարուստ պատմություն ունի՝ ինչն էլ կարևոր հանգամանք է երկու երկրների հարաբերությունների ամրապնդման համար։

Արդարադատության նախարարը բարձր է գնահատել նաև փոխադարձության սկզբունքով իրականացվող հայ-վրացական իրավական ֆորումները, որոնք տեղի են ունենում Երևանում և Թբիլիսիում:

Նախատեսվում է, որ հաջորդ՝ հինգերորդ իրավական համագործակցության ֆորումը տեղի կունենա 2023թ.-ին՝ Երևանում: Երկու կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ իրավական դաշտում նպաստելու հայ-վրացական հարաբերությունների խորացմանը:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում