copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:15 09-03-2023

Բաքուն կշարունակի անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իր անվտանգությունը պաշտպանելու համար. Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին նշել է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անհրաժեշտությունը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Լաչինի ճանապարհի սկզբնամասում անհրաժեշտ է անցակետ տեղադրել՝ այսպես կոչված «հայկական կողմի ագրեսիայի քաղաքականությունն ու անօրինական գործողությունները կանխելու համար»։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական կողմը հայտնել է, որ Բաքուն կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ իր ազգային շահերն ու անվտանգությունը պաշտպանելու համար։ Անդրադառնալով Հայաստանի ԱԳՆ-ի այն հայտարարությանը, որ հայկական զինված ուժերը ներկա չեն Ադրբեջանի տարածքներում, պաշտոնական Բաքուն նշել է, որ Հայաստանը տարիներ շարունակ փորձում էր ապացուցել, որ չի օկուպացրել Ադրբեջանի տարածքները։

Հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ «Ադրբեջանի տարածքն օկուպացված է եղել Հայաստանի կողմից, Հայաստանն իր ողջ ուժերը տեղակայել է օկուպացված տարածքներում, ինչպես նաև ներկրած հիմնական զինտեխնիկան տեղափոխել է Ադրբեջանի տարածք»։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, թե, իբր, Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ընդունել է, որ հայկական զինված ուժերը դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից։ Բաքուն պնդել է, որ թեև հայկական ուժերի դուրսբերման մասին հայտարարվել է 2022 թվականի սեպտեմբերին, այնուամենայնիվ «դա դեռևս տեղի չի ունեցել»։


«Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքից զորքերի դուրսբերման պարտավորությանը, ապա ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության 4-րդ կետի համաձայն նախատեսվում է հայկական զինված ուժերի դուրսբերում Ադրբեջանի տարածքից և այս հարցում մանիպուլյացիաներն անընդունելի են»,- ասվում է հայտարարության մեջ։




Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին

Ձեզ գուցե հետաքրքրի