copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:21 08-03-2023

Հաջողվել է կարմրուկի բռնկման երկրորդային շղթան սահմանափակել

«Դեպքերի թիվը, լոկալիզացիան հուշում են, որ սա տեղական բռնկում է։ Մենք ունենք լավ պատվաստման շեմ, հանրային իմունիտետի շեմ։ 6 տարեկան երեխաների ընդգրկվածությունը, 2022 թվականի տվյալներով, 95 տոկոս է։ Կա 5 տոկոս երեխաների և մեծահասակների մի խումբ, որոնք պատվաստված չեն և կարող են վարակը վերցնել»,-Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ավանեսյանի խոսքով՝ կարմրուկը բավականին վտանգավոր և խիստ վարակիչ հիվանդություն է։

«Թե՛ երեխաների, թե՛ մեծերի մոտ կարող է ունենալ բարդ ընթացք։ Մահվան դեպքեր կարող են լինել, եթե պացիենտը ժամանակին չստանա համապատասխան ամբողջական դեղորայքային կուրսը։ Երկու դեղաչափով պատվաստված անձը 98 տոկոսից ավելի պաշտպանվածության շեմ ունի։ Եթե մեր քաղաքացիները ունեն երեխաներ, որոնք բաց են թողել պատվաստումները, դիմեն պոլիկլինիկա և պատվաստվեն։ Պատվաստանյութերը անվտանգ են և որակյալ։ Առաջին դեղաչափը 1 տարեկանում է, երկրորդը՝ 4-ից 6 տարեկանում։ Բայց քանի որ կան բռնկումներ, խորհուրդ ենք տալսի 4 տարեկանում անել պատվաստումը»,-ասել է նախարարը։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում